Էպիկալոկատեխինի գալաթը, որն առկա է կանաչ թեյում, նվազեցնում է ինսուլինի հանդեպ կայունությունը, որն առաջանում է մեծ քանակությամբ ճարպեր եւ ֆրուկտոզա պարունակող սննդակարգի արդյունքում: Նման կարծիք են հայտնել Northwest A&F University-ի (Չինաստան) գիտնականները: The FASEB Journal-ում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ այդ նյութը կարող է մկներին պաշտպանել ճարպակալումից եւ կոգնիտիվ խանգարումներից:
Այս հետազոտության ընթացքում մասնագետները երեք ամսական արու մկներին երեք խմբի են բաժանել: Առաջին խմբին պլացեբո-դիետա են նշանակել, երկրորդին՝ մեծ քանակությամբ ճարպեր եւ ֆրուկտոզա պարունակող դիետա, երրորդ խմբին՝ մեծ քանակությամբ ճարպեր եւ ֆրուկտոզա պարունակող դիետա, սակայն խմելու ջրին երկու գրամ էպիգալոկատեխինի գալլաթ են ավելացրել: Հետազոտությունը 16 շաբաթ է տեւել:
Գիտնականները նկատել են, որ երկրորդ խմբի մկներն ավելի շատ են կշռել, քան առաջին խմբի կրծողները, եւ զգալիորեն ավելի շատ, քան երրորդ խմբի կենդանիները: Բացի այդ՝ նրանք կոգնիտիվ թեստերն ավելի վատ են հաղթահարել՝ ի տարբերություն առաջին խմբի եւ զգալիորեն ավելի վատ՝ քան երրորդ խմբի կրծողները:






