Հազվագյուտ հիվանդության պատճառով Բանգլադեշից 2-ամյա Շաքիբայի ձեռքը 3 կգ է կշռում: Ձեռքի քաշի ու չափսերի պատճառով երեխան չի կարողանում նորմալ քայլել եւ նույնիսկ կանգնել:
Շաքինայի աջ ձեռքի տակ ծնվելիս փոքրիկ ուռուցք են հայտնաբերել, որը ժամանակի ընթացքում աճել է ու տարածվել ամբողջ ձեռքով եւ ուսով: Մասնագետների կարծիքով՝ աղջկա մոտ գեմանգիոմա է՝ ոչ քաղցկեղային ուռուցք: Այն երեխայի կյանքին չի սպառնում, բայց արգելափակել է նրա աճը. չնայած Շաքիբան արդեն 2 տարեկան է, ընդամենը 2 կգ է կշռում:
Գյուղի բնակիչները վախենում են աղջնակից, իրենց երեխաներին թույլ չեն տալիս խաղալ նրա հետ: Նրանք մտածում են, որ Շաքիբայի հիվանդությունը կարող է վարակիչ լինել: Արդյունքում փոքրիկը ստիպված է ամբողջ օրը հեռախոսով խաղալ. այլ զբաղմունք պարզապես չունի:
Շաքիբայի հայրն ամսական շուրջ 30 ֆունտ է վաստակում, եւ ընտանիքը բավարար միջոցներ չունի երեխայի բուժման համար. հանուն նրա ծնողները վաճառել են՝ ինչ կարողացել են: Տեղի ակտիվիստներից Մամում Բիսվասն աղջկա մասին գրել է սոցցանցերի իր էջերում, եւ նրա բաժանորդների շրջանում գտնվել են մարդիկ, որոնք երեխային օգնելու պատրաստակամություն են հայտնել: Տեղի մի քանի բժիշկներ ստանձնել են աղջկա բուժումը: Առայժմ նրանց թվում է, որ Շաքիբայի մոտ գեմանգիոմա է, սակայն վերջնական ախտորոշում դեռեւս չունեն:









