Մագնեզիում պարունակող կրեմները կարող են հաջողությամբ հակազդել բարձր զարկերակային ճնշմանը: Նման կրեմներ օգտագործող որոշ մարդիկ նույնիսկ հրաժարվում են հիպերտոնիայի դեմ դեղորայքից: Այս մասին ասված է Հավայան կղզիների Centre for Magnesium Education and Research-ի գիտնականների հետազոտությունում:
Նրանց խոսքով՝ մագնեզիումով կրեմները կարող են օգտագործվել որպես հիպերտոնիայի դեղորայքային բուժման այլընտրանք կամ լրացում: Հայտնի է, որ բարձր զարկերակային ճնշմամբ բազմաթիվ մարդկանց մոտ հաճախ մագնեզիումի դեֆիցիտ է նկատվում: Հիմա գիտնականները պարզել են, որ արտաքին օգտագործման համար միջոցները, որոնք ազդում են մաշկի միջոցով, կարող են զգալիորեն ավելացնել արյան մեջ այդ հանքանյութի մակարդակը:
Սա մագնեզիումով կրեմների եւ օրգանիզմի կողմից այս նյութի յուրացման արդյունավետությունը գնահատող առաջին հետազոտությունն է: Նախնական արդյունքները միանշանակ խոսում են այն մասին, որ մագնեզիումով կրեմները կարող են արժեքավոր եւ արդյունավետ այլընտրանք լինել հիպերտոնիայի դեմ դեղորայքներին:






