Տելոմերների միջուկի չափով հնարավոր է որոշել մարդու կյանքի տեւողությունը, պնդում է Գերմանիայի Մաքս Պլանկի անվան Ծերացման կենսաբանության ինստիտուտի մասնագետ Վարնեշ Տիկուն:
Տելոմերները ԴՆԹ գծաձեւ մոլեկուլի վերջնային հատվածներն են: Գիտնականները նախկինում էլ էին ենթադրում, որ կյանքի տեւողությունը կախված է տելոմերների երկարությունից. որքան դրանք երկար են, այնքան մարդը շատ կապրի եւ ուշ կծերանա: Սակայն շատ գիտնականներ հերքում էին այդ տեսությունը:
Հիմա Վարնեշ Տիկուն պնդում է, որ ոչ թե տելոմերների երկարությունն է դեր խաղում, այլ միջուկի չափը: Կլոր որդերի ուսումնասիրության ժամանակ Տիկուն ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ առավել երկարակյաց առանձնյակների միջուկի չափն ավելի փոքր է եղել: Համանման օրինաչափություն է նկատվել նաեւ մկների մոտ, եւ դրանից արվող եզրակացությունները վերաբերում են նաեւ մարդու օրգանիզմին:
Nature Communications ամսագրում տեղ գտած հետազոտության համաձայն՝ միջուկի չափը կարող է փոքրանալ առողջ ապրելակերպի անցնելու դեպքում: Այսպիսով՝ առողջ ապրելակերպ վարող մարդիկ կարող են իրոք ավելի երկար ապրել տելոմերների միջուկների չափերի փոքրանալու հաշվին:






