Էստրադիոլ, պրոգեստերոն եւ տեստոստերոն հորմոններն ազդում են ինչպես դաշտանային ցիկլի, այնպես էլ կանանց լիբիդոյի վրա, պնդում են Գլազգոյի եւ Հումբոլդի անվան համալսարանների գիտնականները:
Նրանց հետազոտությանը 375 կին է մասնակցել, որոնք մի քանի շաբաթ շարունակ հայտնել են՝ ռոմանտիկ հարաբերություններ ունե՞ն, եւ սեռական ցանկության գնահատման գրավոր թեստեր են անցել, ինչպես նաեւ թքի նմուշ են հանձնել սեռական հորմոնների մակարդակը որոշելու համար:
Պարզվել է, որ որոշակի սեռական հորմոններով է պայմանավորված մշտական զուգընկերների հանդեպ ձգտումը, որոնք պատահական կապերի չեն դրդում: Պարզվել է նաեւ, որ մշտական զուգընկերոջ հետ ինտիմ մերձության ցանկության վրա դրական է ազդել էստրադիոլը: Իսկ ահա պրոգեստերոնը, հակառակը, նվազեցրել է զուգընկերոջ հանդեպ կնոջ ձգտումը: Տեստոստերոնը, որն իրականում պատասխանատու է լիբիդոյի մակարդակի համար, կյանքի այս ոլորտի վրա ոչ մի ազդեցություն չի ունեցել:






