Մալայզիայում ստեղծել են պահպանակներ՝ չիլի պղպեղով ու բրնձով պատրաստված տեղական կերակրատեսակի համով, որը նասի լեմակ է կոչվում։

Karex ընկերությունն արդեն վաղուց է արտադրում ամենատարբեր համերով պահպանակներ՝ խաղողից սկսած մինչեւ արեւադարձային մրգեր։ Իսկ հիմա նրանք որոշել են համալրել իրենց արտադրանքը ավելի յուրահատուկ համի պահպանակներով։ Նասի լեմակը բրնձով, կոկոսի կաթով պատրաստված կերակրատեսակ է, որը մատուցում են անչոուսով, գետնանուշով, եփած ձվով, կտրատած վարունգով ու չիլի պղպեղից պատրաստված կծու սոուսով։ Նախկինում այդ կերակրատեսակը համարվում էր էժանագին նախաճաշ, որը կարելի էր գնել ոչ թանկարժեք սննդի կետերից, բայց այսօր այն այնքան պահանջված է դարձել է, որ այն կարելի է պատվիրել նույնիսկ լավ ռեստորաններում։

Նոր պահպանակը նաեւ պատված կլինի «տաքացնող» քսայուղով։ Մալայզիական շուկայում այն կհայտնվի ընթացիկ տարվա նոյեմբեր-դեկտեմբերին։