Մալարիայի հարուցիչի հանդեպ մարդու ընկալունակությունը կախված է նրա մետաբոլիկ կարգավիճակից, հետեւաբար այն կարելի է կառավարել արտաքին խթանների օգնությամբ, հավաստիացնում են Instituto de Medicina Molecular (Լիսաբոն) ինստիտուտի գիտնականները։

Նրանց խոսքով՝ մետաբոլիկ կարգավիճակի ու մալարիայով վարակվելու հավանականության վրա կարող է ազդել, օրինակ, սննդակարգը։ Գիտնականները հետազոտություն են իրականացրել, որի շրջանակում փոխել են մկների սննդակարգը։ Ամեն անգամ հետազոտողները գնահատել են մալարիայի պլազմոդիումի հարուցած ինֆեկցիայի մակարդակը։

Հետազոտությունը ցույց է տվել, որ սննդակարգի փոփոխության ժամանակ պրոօքսիդանտների մակարդակի բարձրացումը մինչեւ 90 տոկոս թեթեւացնում էր մալարիայի բարդությունը։ Ըստ ամենայնի, նույն մեխանիզմն է մալարիայից պաշտպանում այնպիսի պաթոլոգիաներ ունեցող մարդկանց, որոնց դեպքում բարձր է լինում օքսիդատիվ սթրեսի մակարդակը, օրինակ բետա տալասեմիա կամ մանգաղաձեւ բջջային անեմիա։

Այս հետազոտությունը հրապարակվել է Nature Microbiology ամսագրում։