Գիտնականները փորձ են իրականացրել 160 կամավորների մասնակցությամբ։ Մասնակիցներին առաջարկել են ձեռքը պահել տաք սալօջախի վրա՝ ընդհուպ մինչեւ ցավի առավելագույն շեմին հասնելը։ Կամավորներին, որոնք բաժանել են չորս խմբերի, առաջարկել են տեղային անզգայացում, որն իրականում պլացեբո էր։
Առաջին խմբի մասնակիցներին չեն հայտնել այդ հանգամանքի մասին, իսկ երկրորդ խմբի մասնակիցներին տեղեկացրել են այդ մասին՝ մանրակրկիտ պատմելով առողջության վրա պլացեբոյի ազդեցության մասին, իսկ երրորդ խմբին հայտնել են ֆիկտիվ ցավազրկման մասին՝ առանց լրացուցիչ մեկնաբանությունների։ Մնացած կամավորները «ցավազրկող» չեն ստացել։
Ըստ մասնագետների եզրակացությունների՝ պլացեբոյի ազդեցությունն ամենից ուժեղ է դրսեւորվել առաջին ու երկրորդ խմբի կամավորների վրա՝ ցավի հանդեպ նրանց դիմացկունության ցուցանիշները հավասարաչափ բարձր են եղել։
Ավելի վաղ գիտնականները ենթադրում էին, որ պլացեբոյի ազդեցությունը դրական է միայն այն դեպքում, եթե դեղամիջոցի իրական կլինիկական արդյունավետությունը հիվանդներից թաքցնում են։ Համարվում է, որ շուկայում կան բազմաթիվ դեղամիջոցներ, որոնց արդյունավետությունն ապացուցված չէ ապացուցողական բժշկության կողմից, բայց դրանք ներգործում են պլացեբոյի էֆեկտով։ Նման դեղամիջոցներից են համարվում հոմեոպատիկ դեղամիջոցները։
Առաջինը հետազոտող Թեդ Քապչուկն էր տվյալներ ներկայացրել այն մասին, որ պլացեբոն արդյունավետ է նույնիսկ եթե հիվանդները տեղեկացված են, որ պլացեբո են ընդունում։ Սակայն նրա եզրակացություններն արժանացել էին մյուս գիտնականների քննադատություններին, քանի որ պլացեբոն պարզապես լավացնում էր հիվանդների ինքնազգացողությունը, բայց չէր բուժում նրանց։






