Շատ ուռուցքներ հաջողությամբ պաշտպանվում են օրգանիզմի իմունային համակարգից՝ ստեղծելով պատնեշ իրար խառնված արյունատար անոթներից։ Այդ անոթները սնում են ուռուցքը ու իմունային բջիջներին հնարավորություն չեն տալիս գրոհել դրա վրա։ Արեւմտյան Ավստրալիայի համալսարանի ու Բժշկական հետազոտությունների ինստիտուտի գիտնականները մշակել են նոր դեղամիջոց, որը լուծում է այս խնդիրը։ Դեղամիջոցը նպաստում է ուռուցքում նորմալ արյունատար անոթների ու ավշային հանգույցների նման կառուցվածքների ձեւավորմանը։ Դրա շնորհիվ իմունային համակարգը ստանում է հնարավորություն ներսից պայքարել ուռուցքի դեմ։ Փորձերը, որոնց արդյունքները հրապարակվել են Nature Immunology ամսագրում, ցույց են տվել, որ դեղամիջոցն ունակ է բարձրացնել թոքերի ու ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման արդյունավետությունը։ Հետազոտության հեղինակների խոսքով՝ այդ դեղամիջոցի եւ իմունաթերապիայի՝ գոյություն ունեցող մեթոդների համատեղ կիրառումը կարող է զգալիորեն ավելացնել ուռոցքաբանական հիվանդների բուժման հավանականությունը։
Նոր դեղամիջոցը կարող է իմունային համակարգին տրամադրել քաղցկեղի դեմ






