Ծրագրավորող Վալերի Սպիրիդոնովը, որը Վերդինգ Հոֆմանի համախտանիշով է տառապում, գլխի փոխպատվաստման վիրահատության փոխարեն ընտրել է ողնաշարը պահող պողպատե առանցք։
Այս մասին Սպիրիդոնովը հայտնել է ՌԵՆ ՏՎ-ին։ «Բարեբախտաբար իմ հիվանդության դեպքում գոյություն ունի փորձված եւ նման դեպքերում հաճախ կիրառվող պողպատե առանցքի փոխպատվաստման վիրահատություն, որը պահում է ողնաշարն ուղիղ եւ չի թողնում, որ այն թեքվի, ինչպես իմ դեպքում է»,- ասել է նա։ Նա խոստովանել է, որ դա իրեն հնարավորություն չի տա ինքնուրույն տեղաշարժվել, սակայն էապես կբարելավի վիճակը։
Հիշեցնենք, որ Վալերի Սպիրիդոնովը հազվագյուտ հիվանդության պատճառով գամվաշ է հաշմանդամի սայլակին։ Նա պատրաստվում էր դառնալ առաջին հիվանդը, որի գլուխը կարող էին դոնորի մարմնին պատվաստել։ Այդ վիրահատությունը պետք է կատարեր իտալացի բժիշկ նյարդավիրաբույժ Սերջիո Կանավարոն։
Սակայն Կանավարոն վերջերս փոխել էր պլանները։ Նրա հիվանդը կլինի Չինաստանի քաղաքացի, եւ Չինաստանում էլ կանցկացնեն վիրահատությունը, որը ֆինանսավորում է կառավարությունը։






