«Հիպոալերգեն» խոնավացնող միջոցների գրեթե կեսը, որոնք իբրեւ չեն պարունակում բուրավետ նյութեր, իրականում ամենեւին էլ հիպոալերգեն չեն, նախազգուշացնում են Հյուսիս- Արեւմտյան համալսարանի հետազոտողները։
Մարդկանց մեծ մասի համար ոչ հիպոալերգեն միջոցները վտանգավոր չեն, բայց նույնը չի կարելի ասել զգայուն մաշկ ունեցող մարդկանց՝ կամ էլ էկզեմայի ու պսորիազի նման խնդիրներ ունեցողների մասին։ Ոչ հիպոալերգեն միջոցների գնումը կարող է հատկապես վտանգավոր լինել ծանր էկզեմա ունեցող մարդկանց համար։
Գիտնականները ստուգել են Amazon, Target ու Walmart-ի վարկածով առաջին 100 բեսթսելերների ցանկում ընդգրկված խոնավացնող միջոցների բաղադրիչները։ Մթերքների 45 տոկոսը, որոնք, արտադրողների վստահեցումներով, չեն պարունակում բուրավետ նյութեր, իրականում պարունակում էին նման նյութեր։ 83 արտադրանք, որոնք ներկայացվում են որպես հիպոալերգեն, պարունակում էին որեւէ քիմիական նյութ, որը կարող է ալերգիա առաջացնել։
Ավելին, նման խոնավացնող նյութերի մեծ մասի վրա գրված էր «Մաշկաբանները խորհուրդ են տալիս»։ Հետազոտության հեղինակները խորհուրդ են տալիս ուշադրություն չդարձնել նման գովազդին, քանի որ միանգամայն անհնար է պարզել, թե քանի մաշկաբան է իրականում խորհուրդ տվել այդ միջոցը։ Գուցե նրանց թիվն ընդամենը երեքն է եղել։ Ընդ որում կոսմետիկ ու հիգիենիկ միջոցների բաղադրիչների վերաբերյալ իշխանությունների մակարդակով որեւէ խիստ կարգավորում ԱՄՆ-ում գոյություն չունի, ինչն էլ բարդացնում է տվյալ խնդիրը։






