Բուսական հիմքով պատրաստված թանաքը, որը դարեր շարունակ օգտագործել են չինացիները, կարող է ոչ ինվազիվ ձեւով սպանել քաղցկեղային բջիջները։ Այս մասին է վկայում նոր հետազոտությունը, որն իրականացրել են Ֆուդանի ու Շանհայի համալսարանների գիտնականները։
Քաղցկեղային բջիջները հաճախ են ներթափանցում ավշային հանգույցներ։ Բուժման հիմնական մեթոդն այդ դեպքում համարվում է վիրահատությունը, բայց կարող է բարդացումներ առաջացնել։ Բուժման ոչ ինվազիվ նոր մեթոդ է համարվում ֆոտոթերմիկ թերապիան, որի ընթացքում նանոնյութերը ներարկվում են քաղցկեղային բջիջների մեջ ու կուտակվում դրանցում։ Հետո այդ նանոնյութերը տաքացվում են լազերի օգնությամբ, ինչի հետեւանքով այդ քաղցկեղային բջիջները ոչնչանում են։ «Սակայն շատ նանոնյութերը թունավոր են ու թանկարժեք։ Բացի դրանից, հաճախ դրանք շատ բարդ է ստանալ։
Հետազոտողները հայտնաբերել են, որ Hu-Kaiwen չինական թանաքն ունի նույնպիսի հատկանիշներ, ինչ այդ նանոնյութերը՝ դրանք նույն գույնի են, կայուն են ջրի մեջ, ու դրանցում նույնպես կա ածխածին։
Երբ թանաքը տաքացնում էին լազերի օգնությամբ, դրա ջերմաստիճանն աճում էր մինչեւ 55 աստիճան, ըստ Ցելսիուսի (շատ ավելին, քան գոյություն ունեցող նանոնյութերինը)։ Թանաքը ոչնչացրել էր քաղցկեղային բջիջները լաբորատոր տարրայում, բայց նորմալ պայմաններում այն թունավոր չի եղել։ Բացի այդ՝ թանաքը միանգամայն հաջող պայքարել է ուռուցքների դեմ մկների օրգանիզմում։
Հետազոտողների խոդսքով՝ նման թանաքը նաեւ կարելի է օգտագործել ուռուցքների ու մետաստազների հայտնաբերման համար։ Սակայն մարդկանց վրա այդ ամենը դեռ չի փորձարկվել։






