Macquarie University–ի գիտնականները սպիտակուց են գտել, որը պաշտպանում է գլաուկոմայի զարգացումից։ Այս բացահայտումն ապագայում կարող է կանխել այս հիվանդության հետեւանքով կուրության շատ դեպքերի կանխումը, հայտնում է Scientific Reports–ը։

Գլաուկոման զարգացող հիվանդություն է, որը հանգեցնում է անդառնալի կուրության։ Այն հաճախ առաջանում է աչքի ներսում ճնշման աճի հետեւանքով, որը վնասում է տեսողական նյարդը։

Գիտնականները հայտնաբերել են, որ աչքի առողջության համար կարեւոր նեյրոսերպին սպիտակուցը գլաուկոմայի դեպքում ապաակտիվանում է։ Հետազոտողներն ուսումնասիրել են գլաուկոմա ունեցող եւ չունեցող մարդկանց, ինչպես նաեւ գլաուկոմայով առնետների ցանցաթաղանթի բջիջները եւ պարզել, որ նեյրոսերպինը «միանում է» օքսիդացնող սթրեսից։

Նեյրոսերպինը պասիվ է եղել գլաուկոմայով տառապող մարդկանց եւ առնետների ցանցաթաղանթում։ Այդ պատճառով այն չէր կարողանում արգելափակել պլազմին սպիտակուցը, որը վնասում էր նյարդային բջիջները։

Գիտնականները հույս ունեն, որ այս բացահայտումը կօգնի գլաուկոմայի բուժման նոր մեթոդներ մշակել։ Այս պահին այդ հիվանդության դեմ դեղամիջոց գոյություն չունի։