Ընթերցանության հասարակ թեստը կարող է կանխատեսել Ալցհեյմերի հիվանդության զարգացման բարձր հավանականությունը, հայտնում են Բիրմինհեմի համալսարանի գիտնականները։
Նրանց խոսքով՝ այդ վտանգավոր նեյրոդեգեներատիվ հիվանդության ցուցիչի դեր կարող է կատարել ընթերցանության վատացող որակը՝ եթե մարդը սկսել է հաճախ վերընթերցել տեքստի հասարակ բառերը, հնարավոր է նրա մոտ սկսվել է թուլամտություն, ու կա հավանականություն, որ հիվանդությունը կսկսի դրսեւորել իրեն արդեն 3 տարի հետո։ Ավելին, այդ ախտանշանը, որպես կանոն, դրսեւորվում է հիվանդության մյուս սպեցիֆիկ նշաններից ավելի շուտ։
Ոչ բարդ տեքստի մշտական վերընթերցումը՝ այն ավելի լավ հասկանալու նպատակով, կապակցված է բառերի իմաստի մշակման ընթացքում գլխուղեղի ռեակցիաների դանդաղումով, պարզաբանում են մասնագետները։
Նրանց հետազոտության ժամանակ կամավոր մասնակիցները կարդացել են այն բառերը, որոնք ցուցադրվում էին համակարգչի էկրանին, ու միաժամանակ զգայուն սարքավորումը սքանավորում էր նրանց ուղեղի գործունեությունը։ Գիտնականները պարզել են, որ եթե կարդացող մարդը ավելի քան 250 միլիվայրկյան է ծախսում կարդացած մեկ բառի ընկալման համար, դա վկայում է ուղեղում պրոցեսների արգելակման ու դրանց հետ կապված հնարավոր խանգարումների մասին։
Գիտնականները որոշակիացրել են, որ ընթերցանության ժամանակ բառերը կարդալու ու հասկանալու արագության դանդաղումը չի նշանակում, որ մարդու մոտ անպայման կզարգանա Ալցհեյմերի հիվանդւոթյուն։ Միաժամանակ նրանք արձանագրել են, որ տեքստի ընկալման դանդաղում հանդիպում է չափավոր մտավոր խանգարումներով մարդկանց մոտ, եւ այդ խանգարումների ֆոնին իրականում հազվադեպ չեն Ալցհեյմերի հիվանդության զարգացման դեպքերը։






