Kolkata's CSIR-Indian Institute of Chemical Biology, Republic of Korea's Institute for Basic Science (IBS), Kolkata's Vidyasagar College եւ Institute of Postgraduate Medical Education and Research (IPGMER) ինստիտուտների գիտնականների խումբը պարզել է, թե ինչու է դիաբետիկների մոտ արյան մեջ բարձր դիպեպտիդիլպեպտիդազի ֆերմենտի (DPP4) մակարդակը։ Հնարավոր է՝ մասնագետների այս հայտնագործության շնորհիվ հնարավոր կլինի մշակել դիաբետի բուժման նոր մեթոդներ։

Դիաբետով տառապող մարդկանց նշանակում են DPP4-ի ինգիբատորներ, օրինակ սիտագլիպտին, վիլդագլիպտին, սաքսագլիպտին։ Բայց առայսօր հասկանալի չէր, թե այդ ֆերմենտի մակարդակն ինչու է բարձր դիաբետիկների մոտ։ Հետազոտողները պարզել են, որ DPP4-ի մեծ քանակությունն են արտադրում իմունային համակարգի T-հելփեր17 բջիջները։

Այս հարցում, հետազոտողների խոսքով, կարեւոր դեր է կատարում նաեւ KLK5 ֆերմենտը։ Այն T-հելփեր17 բջիջների մակերեսից առանձնացնում է DPP4-ն, որից հետո DPP4-ն քայքայում է ինկրետինները՝ հորմոններ, որոնք խթանում են ինսուլինի արտադրությունը ուտելուց հետո։