Կարծիք կա, որ սեքսով զբաղվելը գրեթե նույնքան էներգիա է ծախսում, որքան լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունները, օրինակ, վազքը կամ մարզասրահում մարզումները։ Իրո՞ք այդպես է։ Այդ հարցի պատասխանը փորձել են ստանալ Մոնռեալի համալսարանի գիտնականները։
Նրանք հետազոտություն են իրականացրել, որպեսզի պարզեն, թե ինչքան կալորիա է մարդը ծախսում մեկ սեռական ակտի ժամանակ ու այդ տվյալները համեմատել են մարզումների ժամանակ էներգիայի ծախսի հետ։ Փորձին մասնակցել է 21 հետերոսեքսուալ զույգ՝ 18-35 տարեկան (միջին տարիքը կազմել է 22 տարեկան): Կալորիաների ծախսը չափվում էր SenseWear շարժական սարքի օգնությամբ, որը կամավորները կրում էին իրենց ձեռքերի վրա։
Յուրաքանչյուր զույգը պետք է մեկ ամսվա ընթացքում սարքի օգնությամբ չափեր կալորիաների ծախսը շաբաթական մեկ սեռական ակտի ժամանակ։ Այսպիսով, հետազոտության ժամանակ հաշվի են առնվել յուրաքանչյուր զույգի 4 սեռական ակտերի տվյալները։ Փորձի մասնակիցներին խորհուրդ են տվել ապրել իրենց բնականոն սեռական կյանքով ու արգելել են չափումից առաջ գործածել թմրադեղեր, ոգելից խմիչք ու պոտենցիան բարձրացնող որեւէ դեղամիջոց։
Այդ արդյունքները համեմատել են մարզասրահում մարզումների ընթացքում գրանցված տվյալների հետ։ Փորձի բոլոր մասնակիցները 30 րոպե վազքուղու վրա միջին արագությամբ մարզվել են։ Էներգիայի ծախսը կազմել է 275 կկալ տղամարդկանց համար (9.2 կկալ րոպեում) ու 213 կկալ կանանց համար (7․1 կկալ րոպեում)։
Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ սեքսը ընդամենը «չափավոր» ֆիզիկական ծանրաբեռնվածություն է, որն ավելի քիչ էներգիա է ծախսում, քան մարզումները։






