Հարվարդի համալսարանի հետազոտողները փոխադարձ կապ են հայտնաբերել կանանց անպտղության անհաջող բուժման եւ նրանց կերակրացանկում մթերքի ու բանջարեղենի մեջ պարունակվող պեստիցիդների բարձր քանակի առկայության միջեւ:
«Կանայք, որոնք օգտագործել են պեստիցիդ պարունակող շատ մթերք, 18 տոկոսով ավելի քիչ են հղիացել և 26 տոկոսով ավելի քիչ են ողջ երեխա ունեցել, քան այն կանայք, ովքեր այդպիսի մթերք ավելի քիչ են օգտագործել»,- մի քանի տարվա ընթացքում անպտղության դեմ բուժվող կանանց հետազոտելուց հետո հայտարարել են գիտնականները:
Նրանց խոսքով, հաջող բեղմնավորման դժվարություններ են ունեցել բավական մեծ քանակով պեստիցիդ պարունակող ելակի և սպանախի սիրահար կանայք:
Մասնագետների խոսքով, մրգերի ու բանջարեղենի որոշ տեսակներ աճեցման ընթացքում պահանջում են պեստիցիդների ավելի հաճախակի օգտագործում՝ վնասատուներից պաշտպանվելու համար: Այդպիսի մթերքները լվանալով ամբողջությմբ չեն մաքրվում պեստիցիդներից, դրանք թափանցում են օրգանիզմ և բացասաբար ազդում հորմոնների արտադրության վրա:
Ավելի վաղ Պետիցիդների հետազոտման լաբարատորիայի ամերիկացի գիտնականները պարզել էին, որ քիմիկատներով կամ պեստիցիդներով աճեցված մրգերն ու բանջարեղենը անհրաժեշտ է լվանալ կերակրի սոդայով: Մասնագետների խոսքով, օգտագործելուց առաջ այդպիսի մրգերն ու բանջարեղենը անհրաժեշտ է սոդայի լուծույթի մեջ 15 րոպե թողնել:






