Իզոֆլավոն գենիստեինը, որը պարունակվում է սոյայի մթերքներում, ունակ է ճնշել կրծքագեղձի քաղցկեղի զարգացումը, պարզել են Արիզոնայի համալսարանի գիտնականները։

Մասնավորապես, այդ բաղադրիչը պաշտպանում է BRCA 1 գենը, որը կապակցված է կրծքագեղձի քաղցկեղի հետ։ BRCA 1-ը ուռուցքային աճի գեն սուպրեսոր է։ Նորմայում այն աջակցում է ԴՆԹ կայունությունը եւ կանխում գենետիկ հիվանդությունների՝ օրինակ քաղցկեղի զարգացումը։ Իսկ եթե այդ գենի աշխատանքը խախտվում է, կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը բարձրանում է։ Որոշ դեպքերում քաղցկեղը զարգանում է BRCA 1 գենի մուտացիաների պատճառով։ Բայց հիմնականում քաղցկեղի պատճառը ԴՆԹ-ի մետիլացիան է՝ ԴՆԹ մոլեկուլի մոդիֆիկացիա, որը չի ազդում նուկլեոտիդային հաջորդականության վրա։

Մետիլացման հետեւանքով BRCA 1 գենը այլեւս չի «ընթերցվում» ու չի կարող այլեւս կատարել իր ֆունկցիան։ Դրա ետեւում կանգնած է բուրավետ ածխաջրածինների ռեցեպտորը (AhR)։ Երբ BRCA 1 գենը չի աշխատում՝ քաղցկեղային բջիջները ստանում են ակտիվ բազմանալու հնարավորություն ։

Հետազոտությունը ցույց է տվել, որ գենիստինն ունակ է ազդել AhR-ի վրա։ Մասնագետները հույս ունեն, որ իրենց հայտնագործությունը կօգնի կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման ու բուժման նոր մեթոդներ մշակել ։