Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են մարդկանց մոտ ցավային զգացողության բարձր շեմի պատճառների հետ կապված հիմնական գեները: Ամերիկայի նյարդաբանության ակադեմիայի մասնագետների հետազոտության տվյալները կներկայացվեն Ֆիլադելֆիայում նյարդաբանության 66-րդ ամենամյա կոնֆերանսին, որը տեղի կունենա Ֆիլադելֆիայում ապրիլի 30-ին։

Ինչպես հաղորդում է HealthDay-ը, հետազոտողներն ուսումնասիրել են քրոնիկական ցավ ախտանիշով 2721 մարդկանց գենետիկ կազմը: Հետազոտության մասնակիցներն ընդունել են օփիոիդային հիմքի վրա դեղատոմսային ցավազրկողներ: Արդյունքում հաջողվել է հայտնաբերել, որ ցավային շեմի գործընթացների մեջ ընդգրկված է գեների մի ամբողջ շարք՝ СОМТ, DRD2, DRD1 и OPRK1:

Հաստատվել է, որ մասնակիցների 9%-ը ցավի ցածր զգացողություն է ունեցել, 46%-ը չափավոր զգացողություն եւ 45%-ը բարձր ցավազգայնություն: Հետազոտողները հայտնաբերել են, որ DRD1 գենի տեսակն առկա է եղել ցածր ցավային շեմով մարդկանց 33%-ի մոտ: Իսկ DRD2 գենի տեսակը հանդիպել է 25%-ով ավելի հաճախ այն մարդկանց մոտ, ովքեր ցավի ընկալման ավելի բարձր շեմ են ունեցել՝ համեմատած չափավոր ընկալում ունեցողների հետ:

«Քրոնիկական ցավերը կարող են ազդել ողջ կյանքի վրա: Ցավի ընկալումը կարգավորող գեների հայտնաբերումը կարող է օգնել բժիշկներին նման վիճակների բուժման նոր մեթոդներ մշակել եւ ավելի լավ հասկանալ իրենց հիվանդների կողմից ցավի ընկալումը»,- ասել է հետազոտության հեղինակ Տոբորե Օնոջիխոֆիան: