Շուրջ 20 տարի բազմակի սկլերոզի բուժման մեջ կիրառվող գլատիրամեր ացետատ դեղամիջոցը կարող է ազդել նաեւ հակաբիոտիկների հանդեպ կայուն մանրէների վրա: Այդ մասին հայտնում են Օրհուսի համալսարանի գիտնականները:
Նրանք փորձարկել են գրամբացասական մանրէները՝ Pseudomonas aeruginosa-ները, որոնք նպաստում են միզուղիների, թեթեւ հյուսվածքների, ոսկրերի եւ հոդերի, աղեստամոքսային, շնչառական եւ համակարգային վարակների առաջացմանը: Այդ մանրէներով վարակվելու ավելի մեծ հավանականության են ենթարկվում թույլ իմունիտետ ունեցող մարդիկ:
Հետազոտողները պարզել են, որ գլատիրամեր ացետատը կիստոզ ֆիբրոզ ունեցող մարդկանց մոտ ոչնչացրել է Pseudomonas aeruginosa մանրէների կեսը: Ընդ որում, այս մանրէների հիվանդությունները հաճախ ախտահարում են թոքերը: Չի բացառվում, որ մասնագետների հայտնագործությունը բուժման նոր մեթոդների մշակման հանգեցնի:
Մասնագետներն ընդգծում են, որ այդ դեղամիջոցն, ընդհանուր առմամբ, անվնաս է եւ լուրջ կողմնակի ազդեցություններ չունի:






