Հադերսֆիլդի համալսարանի գիտնականները գտել են ցրված սկլերոզի 2 նոր բիոմարկեր: Նրանք պարզել են, որ ցրված սկլերոզով մարդկանց մոտ նվազում են սֆինգոզինի եւ դիգիդրոսֆինգոզինի մակարդակները: Այս հայտնագործությունը կարող է ապագայում օգնել փոխել ցրված սկլերոզի ախտորոշումը եւ բուժումը
Ներկայումս ցրված սկլերոզը (աուտոիմունային հիվանդություն, որն ախտահարում է գլխուղեղի եւ ողնուղեղի նյարդային մանրաթելերը) հայտնաբերելու համար անհրաժեշտ է կատարել ինվազիվ եւ հաճախ ցավոտ ողնուղեղային պունկցիա: Իսկ նոր թեստի համար անհրաժեշտ է միայն արյան նմուշ:
Նախկինում արդեն հայտնաբերվել էր, որ ցրված սկլերոզի դեպքում ուղեղային հյուսվածքում նվազում են սֆինգոզինի եւ դիգիդրոսֆինգոզինի մակարդակները: Հետազոտողները կիրառել են մասս-սպեկտրաչափի (MS) մեթոդը եւ պարզել, որ նշված միացությունների խտության նվազումը դիտվում է նաեւ ցրված սկլերոզով մարդկանց մոտ:






