Ուլտրաօրթոդոքսալ 42-ամյա հրեուհին իր կյանքի 14 տարիներին հղի է եղել: Վերջերս նա լույս աշխարհ է բերել իր 20-րդ երեխային:
Ինչպես հայտնում է Jerusalem Post պարբերականը, ծնունդը մի քանի ժամ է տեւել եւ ոչ մի բարդություն չի ունեցել, իսկ տղան լույս աշխարհ է եկել բացարձակ առողջ: Հետաքրքիր է, որ կնոջ նախորդ ծննդաբերությունները, մանկաբարձների խոսքով, ավելի արագ են ընթացել:
Կնոջ ծննդաբերած 20 երեխաներից երկուսը երկվորյակ են: Ավելին՝ նրա ավագ երեխաներն արդեն իրենք երեխաներ ունեն:
Պարբերականը կնոջ անունը չի հայտնում, սակայն հայտնի է, որ նա պատկանում է օրթոդոքսալ հուդայականությանը՝ հարեդիմին, եւ ապրում է Երուսաղեմում:
Նշենք, որ Գինեսի ռեկորդների գրքում տեղեկություններ կան տիկին Վասիլեւայի մասին, որը 18-րդ դարում Ռուսաստանում է բնակվել եւ 69 երեխա է ունեցել: Նա ընդամենը 27 ծննդաբերություն է ունեցել եւ ծնել է 16 զույգ երկվորյակ, 7 եռյակ եւ 4 քառյակ:






