Արեւադարձային մակաբույծի հարյուրավոր թրթուրներ էին բնակություն հաստատել Գոայից վերադարձած 25-ամյա մոսկվացու առնանդամում:

Մոսկվայի թիվ 1 ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից «Մոսկովսկի կոմսոմոլեցին» հայտնել են, որ մասնագիտությամբ մենեջեր տղամարդն իր սիրեցյալի հետ հանգստացել է հնդկական Գոայում: Զույգը ժամանակի մեծ մասը լողափում է անցկացրել:

Ինտիմ տեղերի՝ առնադամի եւ  ամորձապարկի, ինչպես նաեւ փորի ստորին հատվածի շրջաններում ուժեղ քորը զբոսաշրջիկին սկսել է տանջել հանգստի ավարտին մոտ: Ռուսաստան վերադառնալով՝ նա չի շտապել բժշկի գնալ՝ հուսալով, որ տհաճությունն ինքնաբերաբար կանցնի: Երբ տառապանքը հասել է բարձրակետին, մոսկվացին շրջանային պոլիկլինիկա է դիմել, որտեղ եզրակացրել են, որ դա սովորական մաշկաբորբ է: Նշանակված բուժումը չի օգնել:

Արեւադարձային հիվանդությունների մասնագետները հենց առաջին ընդունելության ժամանակ եզրակացրել են, որ հիվանդը դարձել է, այսպես կոչված, շան անկիլոստոմայի զոհը: Այս որդի թրթուրները մեզի մեջ են ապրում, որտեղ հայտնվում են շան կղանքի հետ, իսկ մարդը վարակվում է այդպիսի ավազի հետ շփվելիս:

Տղամարդն առարկել է՝ ասելով, թե լողափում մշտապես շորտով է եղել, իսկ պառկել է բացառապես սրբիչի վրա, չնայած դրա վրա երբեմն ավազ ընկել է: Բայց բանն այն է, որ տղամարդը արեւայրուք է ընդունել փորի վրա պառկած՝ արմունկներին հենվելով, որ նոթբուքին նայելը հարմար լինի եւ ավազի մասնիկների հետ շփվել է հենց փորի ստորին հատվածով: Իսկ ինտիմ տեղերում մակաբույծները հայտնվել են լայն շորտերի միջով:

Շարժվող հարյուրավոր որդերը հրաշալի երեւում էին մաշկի տակ: Բժիշկները հիվանդին հատուկ բուժում են նշանակել: