Շտապ օգնության բժիշկները հայտնել են իրենց երբեւէ հանդիպած 6 ամենատարօրինակ եւ արտառոց վնասվածքների մասին, որոնք պատճառվել են սեքսի ժամանակ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով ամերիկյան Men's Health ամսագրում հրապարակված հոդվածը:

Առաջին տարօրինակ վնասվածքը սեքսից առաջ զուգընկերներից մեկի օգտագործած կծու սնունդի մնացորդներով սեռական օրգանի այրվածքն է:

Շտապ օգնություն կանչելու երկրորդ պատճառների խմբում են հետանցքում զանազան օտար առարկաների, օրինակ՝ կարտոֆիլի առկայությունը:

Երրորդ դեպքը, որին բժիշկները բախվել են, հեշտոցի ուժգին գրգռումն էր փրփրուն կոնֆետների հետեւանքով, որոնք ամուսինները սեռական ակտի ժամանակ օգտագործել էին հանուն փորձի:

Չորրորդ՝ առնանդամի կոտրվածք տարբեր արտառոց հանգամանքներում: Օրինակ՝ մի տղամարդ բժիշկներին ասել է, որ այս վնասվածքն ստացել է սյանը բախվելու հետեւանքով:

Հինգերորդ վնասվածքը կապված է ատամի բրեկետների հետ. զուգընկերներից մեկը դրանով քերծել էր մյուսի սեռական օրգանը եւ ինֆեկցիա անցկացրել:

Վեցերորդ՝ առնանդամի վրա խցանված ամուսնական մատանի: 60-ամյա տղամարդը, որը էրեկտիլ դիսֆունկցիայով էր տառապում, մատանու մասին խորհուրդը գտել էր  համացանցում եւ որոշել այդ կերպ բուժվել փորձել: Արդյունքում՝ բժիշկները ստիպված էին մետաղը սղոցել:

«Երբ փորձեցինք մատանին գործիքով հանել, այն վառ նարնջագույն լուսարձակում ստացավ: Նույնպիսի տեսք ուներ, ինչպես «Մատանիների տիրակալում»,- ասել է բժիշկը, ով օգնել է տուժածին: