Կանանց, որոնք ցանկանում են գեղեցկությունը երկար պահպանել, խորհուրդ են տալիս 2 երեխայից ավելի չծննդաբերել: Հետազոտության համաձայն, որը հրապարակվել է American Journal of Physical Anthropology-ում, հղիությունը, կրծքով կերակրելը եւ երեխայի խնամքը արագացնում են օրգանիզմի ծերացումը:

Հետազոտության հեղինակների խոսքով՝ բազմազավակ մայրերի մոտ կնճիռներն ավելի արագ են հայտնվում, իսկ մաշկը մգանում է. սա, հավանաբար, կապված է այն բանի հետ, որ յուրաքանչյուր երեխա օրգանիզմում քիմիական անհավասարակշռություն է ստեղծում:

Հետազոտությանը մասնակցել է 2 սեռի 500 կամավոր, որոնք դիտել են միջին տարիքի կանանց լուսանկարները եւ գնահատել նրանց գեղեցկությունը: Պարզվել է, որ ավելի քիչ թվով երեխաներ ունեցողներին թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք ավելի գրավիչ, երիտասարդ եւ առողջ են համարել:

«Հղիությունը, լակտացիան եւ երեխաների խնամքը մեծ քանակությամբ էներգիա են պահանջում, ընդ որում, մեծանում է սննդարար նյութերի պահանջը, ուստի ծնողական մեծ ներդրումներով կանայք հաճախ են նախահակված տարբեր տեսակի հիվանդություններին եւ ավելի կարճ են ապրում»,- բացատրել է University of Bath համալսարանի դոկտոր Էնթոնի Լիթլը:

Նմանատիպ ուսումնասիրություն անցյալ տարի իրականացրել էին Յելի համալսարանում: Մասնագետները 100 կանանց արյան ստուգում էին անցկացրել եւ պարզել էին, որ կանանց ԴՆԹ-ն, ովքեր առնվազն 4 անգամ հղի են եղել, ավելի վնասված է: Գիտնականները նաեւ լուսանկարներով հարցում էին անցկացրել, որը նույն արդյունքներն էր ցույց տվել: