Ուժեղ տրավմա հասցնող իրադարձություններ վերապրած տղամարդկանց երեխաներն ավելի շատ են հակված հոգեկան բնույթի խնդիրների առաջացման: Իսկ նոր հետազոտությունը ցույց է տվել, որ դա տեղի է ունենում այն պատճառով, որ հոգեկան վնասվածքները բերում են սերմնահեղուկում փոփոխությունների, հաղորդում է The Daily Mail-ը:

Այդ փոփոխությունները տղամարդու երեխաների մոտ կարող են երկբեւեռ խանգարումներ առաջացնել, եւ դրանք այնքան ուժեղ են, որ նույնիսկ կարող են ազդել նրա թոռների վրա:

Հոգեբաններին արդեն վաղուց հայտնի է, որ տրավմատիկ ապրումները կարող են վարքագծային խանգարումներ առաջացնել, որոնք սերնդից սերունդ փոխանցվում են:

Այնուամենայնիվ, նրանք միայն նոր են սկսում հասկանալ թե դա ինչպես է տեղի ունենում:

Ցյուրիխի համալսարանի հետազոտողները մեկ քայլ ավելի են մոտեցել այն հասկացողությանը, թե ինչպես են կարող վտռավմաների հետեւանքները փոխանցվել սերնդից սերունդ:

Հետազոտողները հայտնաբերել են, որ օրգանիզմում  կենսական կարեւոր ֆունկցիաների լայն սպեկտր կատարող կարճ ՌՆԹ-ի մոլեկուլները ստացվում են ԴՆԹ-ից ֆերմենտների օգնությամբ, որոնք կարդում են ԴՆԹ-ի որոշակի հատվածներ եւ դրանք որպես նմուշ են օգտագործում համապատասխան ՌՆԹ ստանալու համար:

Բջիջները պարունակում են կարճ ՌՆԹ-ի տարբեր մոլեկուլների մեծ քանակություն, որոնք կոչվում են նաեւ միկրոՌՆԹ: Դրանք վերահսկում են այս կամ այն սպիտակուցների կրկնօրինակների քանակը:

Հետազոտողներն ուսումնասիրել են կյանքի սկզբում վնասվածքային պայմանների ենթարկված հասուն մկների կողմից արտադրված միկրոՌՆԹ-ների քանակը եւ տեսակը, եւ համեմատել են դրանք վնասվածքի չենթարկված մկների հետ:

Հրանք հայտնաբերել են, որ վնասվածքային սթրեսը փոփոխում է մի քանի միկրոՌՆԹ-ների քանակն արյան մեջ, ուղեղում եւ սերմնահեղուկում: Միեւնույն ժամանակ, երբ որոշ միկրոՌՆԹ-ներ ավելցուկով են արտադրված եղել, մյուսներն ավելի քիչ են եղել քան ստուգիչ կենդանիների հյուսվածքներում եվ բջիջներում:

Տարած վնասվածքից հետո մկները իրենց տարօրինակ են պահել՝ նրանք կորցրել են իրենց բնական անհանդուրժողականությունը բաց տարածքների եւ պայծառ լույսի հանդեպ եւ ցույց են տվել դեպրեսիայի ախտանիշներ:

Այս վարքագծային խանգարումները նույնպես սերմի միջոցով փոխանցվել են հաջորդ սերնդին, չնայած որ սերունդը վնասվածքային սթրեսի չէր ենթարկվել:

Սթրեսի ենթարկված մկների սերնդի նյութափոխանակությունը նույնպես փոփոխված է եղել. նրանց արյան մեջ ինսուլինի եւ շաքարի մակարդակները ավելի ցածր են եղել, քան չվնասված մկների սերնդինը: