Վալենսիայի Պոլիտեխնիկական համալսարանի գիտնականները նոր սարք են ստեղծխել՝ «էլեկտրոնային քիթ», որը կարող է առանց որեւէ ցավոտ կամ տհաճ գործողությունների հայտնաբերել աղիների հիվանդությունները, տարբերակել Կրոնի հիվանդությունը եւ խոցային կոլիտը: Սարքը կոչվում է Moosy 32 eNose:
Հեղինակների խոսքով՝ սարքը կարող է ոչ միայն աղիների հիվանդությունները հայտնաբերել, այլեւ որոշել՝ երբ է հիվանդությունն ակտիվ փուլ մտել: Ճշգրտությունը մոտ 90 տոկոս է: Ավելին՝ հետազոտության համար անհրաժեշտ է միայն կղանքի նմուշ, իսկ պատասխանը պատրաստ է լինում 3 րոպեից:
Moosy 32 eNose-ը անալիզի ենթարկվող նմուշում հայտնաբերում է ցնդող օրգանական միացությունները, որոնք ախտորոշման մարկերներ են համարվում կամ ցույց են տալիս հիվանդության ակտիվության մակարդակը: Ցնդող միացությունները մետաբոլիզմի արդյունք են: Դրանց խտությունը կարող է տարբերվել՝ զարգացող հիվանդության տեսակից կախված:
Սարքը մշակողների կարծիքով՝ ապագայում այն կարող է մտնել գաստրոէնտերոլոգիայի սպառազինության մեջ: Այն արդեն հաջողությամբ թեաստավորվել է 554 նմուշների վրա: Հիմա գիտնականները զբաղված են ախտորոշման ալգորիթմի կատարելագործմամբ: «Էլեկտրոնային քիթը» հետազոտում են նաեւ որպես աղիների քաղցկեղի ախտորոշման պոտենցիալ միջոց:






