Սան Ֆրանցիսկոյում գտնվող Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները կարողացել են 3D տպիչի օգնությամբ ստանալ շարակցական հյուսվածքի կամայական ուրվագիծ։Այս մասին հաղորդում է Developmental Cell ամսագիրը: Գիտնականները օգտագործել են բջիջների ԴՆԹ-ի միացման մեթոդը:

Կառուցվածքը ձեռք է բերում ցանկալի ձեւ հատկապես մկան սաղմերի մեզինքիմի շարակցական հյուսվածքի բջիջների մեխանիկական հատկությունների շնորհիվ։ Նույն արդյունքը կարող են ապահովել նաեւ այլ ակտիվ բջիջներ, որոնք կարող են կայուն կապեր ստեղծել միմյանց հետ:

Կառուցվածքի հիմքը կոլագենի գել է, որը  կիրառվում է մի քանի շերտերով այնպես, որ շերտերից մեկում բջիջները փորձեն միանալ, իսկ մյուսում՝  բաժանվել: Այս կառույցի շնորհիվ բջիջը  կարող է փոխել իր ձեւը: Հեղինակները հույս ունեն, որ այս մոտեցումը վերջապես բարդ հյուսվածքների եւ օրգանների մասերի  լիարժեք 3D տպագրության հնարավորություն կընձեռի: