Օրգանիզմի ճարպային հյուսվածքները պարունակում են սպեցիֆիկ իմունային բջիջներ, որոնք անհրաժեշտ են ինֆեկցիաների դեմ պայքարելու համար, ցույց են տվել ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտի գիտնականների փորձերը։ Հետազոտության արդյունքները հրապարակված են New Scientist ամսագրում։
Մկների մասնակցությամբ փորձերի ժամանակ մի խումբ մասնագետներ՝ Յասմին Բեկքեյդի ղեկավարությամբ, ճարպային կուտակումներում ֆիքսել են T-լիմֆոցիտների բարձր խտություն, որոնք բախվելով պաթոգենի հետ, «մտապահում էին» դրա կառուցվածքը ու նույն ինֆեկցիայով կրկնակի վարակման դեպքում երկրորդային իմունային պատասխան ձեւավորում։
Հետազոտողները նշում են, որ ճարպային շերտի Т-բջիջները ավելի ուժեղ ռեակցիա ունեն, քան այլ օրգաններում պարունակվողները։ «Այս հյուսվածքը ասես կախարդական միջոց լինի, որը կարող է օպտիմալ ձեւով ակտիվացնել հիշողության Т-բջիջները»,- պարզաբանել է Բելքեյդը։
Նախնական արդյունքների հաստատման համար Բելքեյդի խումբը վարակված մկների ճարպային հյուսվածքները փոխպատվաստել է այն մկներին, որոնք երբեւէ պաթոգենների չեն բախվել ։ Երկրորդ խմբի կրծողները ենթարկվել են բացիլավորման, իսկ որոշ ժամանակ անց պարզվել է, որ ներկցված հյուսվածքը ինֆեկցիային դիմադրում է նույն ձեւով, ինչպես կդիմադրեր, եթե օրգանիզմը արդեն հաղթահարած լիներ առաջնային վարակման փուլը։






