2017 թվականը մի շարք ձեռքբերումներ է տվել չարորակ ուռուցքների դեմ պայքարում`իմունիտետի բջիջներով բուժում, վիրուսների օգտագործմամբ չարորակ բջիջների ոչնչացում, մարդու շնչի հիման վրա քաղցկեղի հայտնաբերման թեսթ եւ այլն: Մենք ներկայացնում ենք այս ոլորտի ամենակարեւոր ձեռքբերումներից մի քանիսը:

Բջջային բուժում

2016 թվականի սկզբին Մեծ Բրիտանիայի Գրեյթ Օրմոնդ կլինիկայի բժիշկները հայտնել էին քաղցկեղի բջջային բուժման բեկումնային հայտնագործության մասին. գենետիկորեն փոփոխված T բջիջները ներարկվել էին լեյկոզով հիվանդ երկու նորածնի՝ 11 եւ 16 ամսական: Երկու դեպքում էլ հիվանդության թուլացումը սկսվել էր 28 օրվա ընթացքում: Փենսիլվանիայի համալսարանի, Աբրամսենի կենտրոնի բժիշկներին եւ Ֆրեդ Հաթչինսոնի քաղցկեղի հետազոտման կենտրոնի գիտնականներին հաջողվել էր հիվանդության թուլացման հասնել նաեւ սուր լիմֆոբլաստային լեյկոզով հիվանդների դեպքում. բժիշկներն օգտագործել էին T բջիջները իբրուտինիբ դեղամիջոցի հետ միասին: Փորձարկման ժամանակ վերջին փուլում լեյկոզով հիվանդների 70 տոկոսի դեպքում ուռուցքը թուլացել կամ բոլորովին անհետացել էր:

Որպես կանոն, Т բջիջները վերցվում են հենց հիվանդներից, բայց երբեմն դրանք բավարար չեն լինում, եւ այդ ժամանակ օգտագործվում են դոնորներինը: Դրանք կարող են կողմնակի բարդություններ առաջացնել՝ ոչնչացնելով ոչ միայն ուռուցքային, այլ նաեւ առողջ բջիջները: Դրանից խուսափելու համար Քալիֆորնիայի համալսարանի գիտնականները տիմուսի արհեստական օրգանոիդներ են մշակել՝ գեղձ, որում T բջիջները հասունանում եւ տարբերակվում են: Օրգանոիդները բացարձակապես չեն տարբերվում իրական բջիջներից՝ բացառությամբ, որ դրանք բացասական հետեւանքներ չեն առաջացնում:

Նույն նպատակն էին հետապնդում նաեւ շվեյցարացի գիտնականները, որոնք որոշել էին ստեղծել արհեստական T բջիջներ մարդու երիկամներից եւ ցողունային բջիջներից: Պարզվել է, որ դրանք կարողանում են հայտնաբերել եւ սպանել հասունացող քաղցկեղային բջիջները շատ վաղ փուլում՝ երբ բուժման այլ մեթոդներն անարդյունավետ են:

Բջիջների ծրագրավորում

Ուռուցքը վերացնել կարող են ոչ միայն T բջիջները: Ցողունային բջիջները եւս կարող են դա անել, եթե դրանք ճիշտ ծրագրավորվեն: Տարվա սկզբին Հյուսիսային Կարոլինայի համալսարանի հետազոտողները ապացուցել են, որ այս տեխնոլոգիան ոչ միայն ազդում է մարդու բջիջների վրա, այլ նաեւ բավականին արագ է աշխատում ուղեղի քաղցկեղի ագրեսիվ տեսակներով տառապող հիվանդներին օգնելու հարցում։

Սուր միելոիդային լեյկոզի բուժման նոր մոտեցում է կիրառվել Ալբերտ Էյնշտեյնի անվան բժշկական քոլեջի գիտնականների կողմից, որոնք ստիպել են քաղցկեղային բջիջներին ինքնասպանություն գործել ՝ ազդելով դրանց վրա «դահիճ սպիտակուց» կոչվող պրեպարատի միջոցով ՝ վնաս չպատճառելով առողջությանը։

Քաղցկեղի դեմ պայքարի մեկ այլ ճակատը գենետիկորեն ձեւափոխված վիրուսների եւ բակտերիաների կիրառումն է: Օրինակ, Դյուքի համալսարանի (ԱՄՆ) մասնագետները փոխել են սալմոնելա բակտերիաների շտամը եւ ուղղել են դեպի ուղեղի ուռուցք: Առնետների վրա կատարված փորձերը հուսադրող արդյունքներ են տվել: Նման մոտեցումը կիրառվել է Բրիգհեմի Կանանց հիվանդանոցի (BWH) եւ Հարվարդի ցողունային բջիջների ինստիտուտի հետազոտողների կողմից, որոնք միավորել են ցողունային բջիջները հերպեսի վիրուսի հետ եւ կարողացել են դանդաղեցնել ուղեղային ուռուցքի աճի տեմպերը։

Վերջերս հայտնի է դարձել չարորակ հեպատոմիայի՝ լյարդի քաղցկեղի ամենատարածված տեսակի բուժման մեթոդը օնկոլոգիական M1 վիրուսի միջոցով, որը տարածվում է մոծակների կողմից եւ առաջացնում է ձիերի մոտ թույլ տկարություն։ Չինացի մասնագետները կարողացել են այս ազդեցությունը ավելացնել 3600 անգամ`ընտրելով համապատասխան միջոցը՝ էյերաստատին I:

Ախտորոշում

Տարվա սկզբին Grail ստարթափը խոստացել էր արյան կաթիլով քաղցկեղի բոլոր տեսակների դեմ ունիվերսալ թեստ՝ այսպես կոչված, հեղուկ բիոպսիա ստեղծել: Այս մեթոդը հիմնված է արյան միջից ԴՆԹ-ի սեքվենավորման եւ քաղցկեղի առկայությունը մատնանշող մասնիկների որոնման վրա։ Ստարթափը անմիջապես ներգրավեց ներդրողներին, որոնց թվում էին միլիարդատեր Բիլ Գեյթսը եւ Ջեֆ Բեզոսը: Ուռուցքաբանները, սակայն, անվստահությամբ են վերաբերվում նման հավաստիացումներին։ Նրանք կարծում են, որ արյան մեջ քաղցկեղի ստուգումը գիտական եւ տեխնիկական տեսանկյունից չափազանց դժվար է իրականացնել:

Պերդյու համալսարանի մասնագետները, այնուամենայնիվ, կարողացել են ապացուցել կրծքագեղձի քաղցկեղի որոշման հնարավորությունը սպիտակուցային ֆոսֆոպրոտեիդների միջոցով: Նախկինում գիտնականները համոզված չէին, որ նման վերլուծությունը հնարավոր է:

Մայիսին չինական աղբյուրները հաղորդել էին ախտորոշիչ սարքի նախատիպի ստեղծման մասին, որը կարող է հայտնաբերել քաղցկեղը վաղ փուլում սպիտակուցների ջերմային շոկի միջոցով` որպես թոքերի քաղցկեղի բիոմարկերներ:

2017 թվականին Տոկիոյի Ազգային ուռուցքաբանության կենտրոնի գիտնականներին առաջին անգամ հաջողվել է արյան մեկ կաթիլով որոշել քաղցկեղի մեկից ավելի տեսակ: Նրանց առաջարկած անալիզը հիմնված է միկրոՌՆԹ-ում տարբերությունների վրա, որոնք արյան մեջ արտադրվում են որպես առողջ եւ քաղցկեղային բջիջների հաղորդակցության միջոց: Դրա միջոցով բժիշկները կարող են միանգամից քաղցկեղի 13 տեսակի անալիզ կատարել, այդ թվում՝ թոքերի, ստամոքսի, աղիների, լյարդի, ձվարանների, շագանակագեղձի եւ ենթաստամոքսային գեղձի:

Շնչառության մեջ նույնպես կարող են հատուկ քիմիական նյութեր պարունակվել (օրինակ՝ յուղաթթու կամ պենտանաթթու), որոնք ցույց են տալիս քաղցկեղի կամ ստամոքսի, կամ կերակրափողի այլ հիվանդությունների առկայությունը: Ուռուցքաբանության եվրոպական կոնգրեսում ներկայացված շնչառության անալիզատորը կլինիկական փորձարկումների 85 տոկոս դեպքերում ճշգրիտ արդյունքներ է տվել:

96 տոկոս դեպքերում հավաստի արդյունք է տալիս MasSpec Pen գրիչ-սպեկտրաչափը, որը ստեղծել են թեխասցի գիտնականները: Սարքը չարորակ ուռուցքի հեռացման վիրահատություն կատարող վիրաբույժներին թույլ է տալիս 10 վայրկյանում որոշել նմուշում քաղցկեղային բջիջների առկայությունը:

Արհեստական ինտելեկտով հարձակում

Անցյալ տարի ճապոնական ԱԻ-ն ըստ պատկերների 94 տոկոս ճշգրտությամբ ախտորոշել է աղիների քաղցկեղը, ըստ որում՝ յուրաքանչյուր պատկերի մշակման համար ծախսել է վայրկյանից պակաս ժամանակ: Այս տեխնոլոգիայի հիմնական առավելությունն այն է որ ԱԻ-ն կարող է ռեալ ժամանակում օպտիկական բիոպսիա կատարել, այսինքն՝ միանգամից կոլոնոսկոպիայի ընթացքում:

Բիոպսիայի նմուշներում կրծքագեղձի քաղցկեղի ինվազիվ տեսակների առակայության որոշման 100-տոկոսանոց ճշգրտություն է ունեցել Քեյս Վեսթերն Ռեզերվ համալսարանի ամերիկացի հետազոտողների մշակած խորը ճառագայթման ցանցը: Մեքենան խնդիրն ավելի լավ է լուծել, քան բժիշկների խումբը:

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ախտորոշման խնդիրը արյան անալիզից ավելի ճշգրիտ ու հեշտ է հաղթահարել BiliScreen ԱԻ հավելվածը: Սմարթֆոնի խցիկի եւ համակարգչային տեսողության ալգորիթմների միջոցով այն որոշում է աչքի սպիտակուցում բիլիռուբինի մակարդակը, որն այս հիվանդության նշաններից մեկն է:

IBM Watson համակարգչից ընդամենը 10 րոպե է պահանջվել ուղեղի քաղցկեղով հիվանդի գենոմը անալիզի ենթարկելու եւ բուժման ծրագիր առաջարկելու համար: Համանման խնդիրը բժիշկների խումբը լուծել է 160 ժամում: Watson-ը դեռեւս չի կարողանում տեղեկությունները սինթեզել եւ շեղումներ է թույլ տալիս, սակայն ապագայում այս խնդիրը, հավանաբար, կվերացնեն: