Մինչեւ վերջին ժամանակները բժիշկները ստիպված էին ՄԻԱՎ ինֆեկցիան հայտնաբերելու համար ընտրություն կատարել դրանով վարակվելուց կարճ ժամանակ անց արյան անալիզի եւ թքի նմուշի անալիզի միջեւ, որը պակաս հավաստի է հիվանդության վաղ փուլերում: Սակայն հիմա Սթենֆորդի համալսարանի մասնագետները եւ նրանց գործընկերները նոր թեստ են մշակել, որը թույլ կտա ՄԻԱՎ ախտորոշումը դյուրացնել:
Հիմա հավաստի արդյունքներ կարելի ստանալ նաեւ թքի նմուշի անալիզի միջոցով ստուգելով փոփոխությունները, որ տեղի են ունենում վիրուսի նկատմամբ հակամարմինների պատճառով: Մասնագետներին արդեն հաջողվել է նոր թեստի միջոցով 22 մարդու մոտ ՄԻԱՎ-ը հայտնաբերել: Հետազոտողները նշում են, որ հետագա հետազոտություններ են անհրաժեշտ՝ այս թեստի արդյունավետությանն ու հավաստիությանը համոզվելու համար:
Բացառված չէ, որ ապագայում կհաջողվի համանման թեստեր ստեղծել ալերգիայի, որովայնային տիֆի եւ տուբերկուլյոզի հայտնաբերման համար:
Հիշեցնենք, որ վերջերս Յելի համալսարանի աշխատակիցները ՄԻԱՎ-ի դեմ նոր միջոց էին ներկայացրել: Դեղամիջոցը ճնշում է ֆերմենտի աշխատանքը, որը ՄԻԱՎ-ին օգնում է ներթափանցել ԴՆԹ բջիջների մեջ: Գիտնականները փորձ էին անցկացրել մկների վրա եւ պարզել, որ միջոցը կենդանիներին օգնել էր ինֆեկցիայից պաշտպանվել:






