Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիոտուտի հետազոտողները Ալբերտ Էյնշտեյնի անվան բժշկական քոլեջի գործընկերների հետ հայտնաբերել են նախկինում անհայտ վիրուսների ընտանիք։ Դրանք բնակվում են համաշխարհային օվկիանոսում եւ հնարավոր չէ տեսնել լաբորատոր սովորական թեսթերի օգնությամբ։
Գիտնականները կասկածներ ունեն, որ այդ վիրուսները տարածված են նաեւ ցամաքում, միգուցե նաեւ, մարդկանց միկրոբիոտայում։
Գիտնականների խոսքով, անորսալի ծովային օրգանիզմը առանցքային օղակ է վիրուսների էվոլյուցիոն պատմության մեջ։
Նշենք, որ վիրուսները միկրոօրգանիզմներ չեն համարվւոմ, ինչպես բակտերիաները։ Այդ օրգանիզմները նախաբջջային տիպի են, որոնք կարող են ապրել ինչպես բակտերիաների մեջ։ Հայտնաբերվածը հենց բակտերիաների որսորդ է համարվում։
Վիրուսների նոր խումբն անվանել են Autolykiviridae.






