Ուռուցքային հիվանդությունների զարգացումը կապված է հաստ աղիի հյուսվածքներում GalNAc-T6 ֆերմենտի առկայության հետ: Այսպիսի եզրակացության են հանգել Կոպենհագենի համալսարանի գիտնականները:

Գիտնականները պարզել են, որ այս ֆերմենտը բացակայում է առողջ հյուսվածքներում, սակայն մեծ քանակությամբ պարունակվում է քաղցկեղային ուռուցքի բջիջներում: GalNAc-T6-ը որոշակի սպիտակուցներին շաքարի մոլեկուլների միացման ճանապարհով օրգանիզմի առողջ բջիջները քաղցկեղայինի վերափոխելու պրոցես է գործարկում: Սա, իր հերթին, փոխում է բջիջների կառուցվածքը եւ դրանց ագրեգացիա առաջացնում: Գլիկոլիզացված սպիտակուցներով բջիջները, որոնց միացել են շաքարի մնացորդները, սկսում են որպես քաղցկեղային զարգանալ:

«Երբ մենք GalNAc-T6-ը հեռացնում ենք, ապա հյուսվածքների կազմավորությունը փոխվում է եւ նմանվում էպիթելերի լորձով փոսորակներին, որոնք դուք կհայտնաբերեք առողջ հաստ աղիում»,- հետազոտության հեղինակներից մեկի՝ Հանս Վանդալլի խոսքն է մեջբերել EurekAlert պորտալը:

Գիտնականների կարծիքով՝ ստացած տվյալները վկայում են, որ GalNAc-T6 ֆերմենտը «գլիկոլիզացման ճանապարհով մասնակցում է քաղցկեղածին փոխակերպումներին»:

Գիտնականները պետք է պարզեն, թե որոշակի սպիտակուցներին շաքարի մոլեկուլների միավորումն ինչ կերպ է նպաստում օրգանիզմի բջիջների անոմալ զարգացմանը:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Biological Chemistry ամսագրում: