Բրիտանացին եւ ավստրալացին, որոնք կորցրել են իրենց գլխուղեղի կեսը, ընկերներ են դարձել, հայտնում է Daily Mail-ը:

Մեծ Բրիտանիայից 24-ամյա Լյուիս Անվինը եւ Ավստրալիայից 20-ամյա Ահարոն Փեյնը ենթարկվել են, այսպես կոչված, քեմիսֆերեկտոմիայի՝ վիրահատություն, որի ժամանակ հեռացնում կամ անջատում են ուղեղի կիսագնդերից մեկը: Նրանք մի քանի տարի առաջ համացանցում են ծանոթացել, իսկ վերջերս Լյուիսը ընտանիքի հետ առաջին անգամ Ավստրալիա է այցելել եւ մեկ շաբաթ հյուրընկալվել ֆերմայում, ոտեղ ապրում է Ահարոնը:

Ահարոնը պատանի տարիքում տառապել է էպիլեպսիայի ծանր ձեւով: Ամեն օր նրա մոտ ավելի քան 100 նոպա էր լինում: Նա ստիպված էր մշտապես սաղավարտ կրել, որ ընկնելիս գլուխը վնասվելուց պաշտպաներ: Ուղեղի ձախ կիսագունդը հեռացնելուց հետո նոպաները դադարել են, սակայն զրկվել է նաեւ կարդալու ունակությունից, ինչպես նաեւ աջ աչքի տեսողությունից: Դրանից բացի, թուլացել է նաեւ մարմնի աջ կեսը: Չնայած դրան, նա չի ափսոսում, որ քեմիսֆերեկտոմիային համաձայնել է:

Լյուիսը ուղեղի աջ կիսագնդի անջատմանը համաձայնվել է, որ ազատվի մարմնի աջ կեսի ջղաձգումների մշտական  նոպաներից: Վիրահատությունը շարժումների կոոդինացիայի զգալի վատթարացում է առաջացրել: Նույնիսկ քեմիսֆերեկտոմիայից 6 տարի հետո նա կոշիկի քուղերը չի կարողանում կապել: Դրա հետ մեկտեղ նրա տեսողությունը պահպանվել է, եւ ի տարբերություն Ահարոնի՝ կարող է կարդալ:

Անձնական հանդիպման ժամանակ Ահարոնը եւ Լյուիսը ուշադրություն են դարձել, որ շատ ընդհանրություններ ունեն: «Նա բանկաները ճիշտ այնպես է բացում, ինչպես ես,- ասում է Լյուիսը: - Հետաքրքիր է, որ երկուսս էլ աշխարհին միատեսակ ենք ընտելացել»: