Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի գիտնականների միջազգային խումբը հայտնաբերել է 24 նոր դեղամիջոց, որոնք կարող են կանգնեցնել ծերացումը ու երկարացնել կյանքի տեւողությունը։ Հետազոտողները վերլուծել են գեների ակտիվությունը ուղեղի 22 տարբեր մասերում 20-106 տարեկան մարդկանց մոտ։ Նյարդային հյուսվածքի նմուշները ստացվել են ճակատային ու քունքային հատվածներից, ուղեղիկից, լիմբիկ համակարգից ու այլ ուղեղային կառուցվածքներից։ Մասնագետները պարզել են, որ գեների պրոդուկտների՝ տրանսկրիպտների (ՌՆԹ մոլեկուլներ) խտությունը նեյրոններում տարիքի հետ փոխվում էր։ Այսպիսով, գիտնականները բացահայտել են այն գեները, որոնք ակտիվ գործունեությունը ծերացման ցուցիչի դեր էր կատարում։
Պոտենցիալ հակատարիքային նյութեր որոնելու համար գիտնականները օգտագործել են Connectivity Map տվյալների բազան։ Այն պարունակում էր տեղեկություններ դեղամիջոցների մասին, որոնք ազդում են տրանսկրիպտների սինթեզի վրա՝ ուժեղացնելով կամ ճնշելով այն։ Հայտնաբերվել է 24 միացություն, որոնք ունակ են երկարացնել կյանքը, ազդելով գեների ակտիվության վրա։ Ընդ որում չորս դեղամիջոցների՝ այդ թվում ռեսվերատրոլի ու սիրոլիմուսի համար, ավելի վաղ ապացուցվել էր,որ դրանք հակատարիքային ազդեցություն ունեն կենդանիների օրգանիզմի վրա։
Հետազոտության մասին նախնական տեղեկություններ են հրապարակվել bioRxiv.org ռեսուրսում։






