Stanford University-ի գիտնականները նոր ֆերմենտ են հայտնաբերել, որը կարող է օգնել ցելիակիայի դեմ պայքարում: Նրանք նաեւ պարզել են, թե ինչպես են այս հիվանդության հետ կապված պրոտեիններն ապաակտիվանում, ինչը բուժման նոր մեթոդների մշակման հնարավորություններ է ստեղծում:

Ցելիակիան աուտոիմունային հիվանդություն է, որի դեպքում առաջին հերթին վնասվում է բարակ աղին: Այս հիվանդությամբ է տառապում 100-ից մոտ 1 մարդ: Հիվանդության ախտանիշներն առաջանում են սնունդի մեջ գլյուտեն սպիտակուց պարունակող հատիկավորներ օգտագործելիս: Ցելիակիայի զարգացման հետ է կապված ոչ միայն գլյուտենը, այլ նաեւ տրանսգլյուտամինազա 2 (TG2) ֆերմենտը:

Տրանսգլյուտամինազա 2-ը գլյուտենի մոլեկուլներ է մոդիֆիկացնում, ինչը բերում է գերակտիվ իմունային պատասխանի առաջացման: Գիտնականները պարզել են, որ TG2-ը 2 ձեւ ունի (ակտիվ եւ ոչ ակտիվ): Առողջ մարդկանց մոտ աղիների լուսանցքում TG2-ն ակտիվ չէ եւ չի կապվում գլյուտենի հետ: TG2-ն ակտիվացնում է Erp57 հատուկ ֆերմենտը: Erp57-ը սովորաբար գործում է բջիջների մեջ, սակայն TG2-ի դեպքում այն գործում է աղիների լուսանցքում:

Մասնագետները դեռեւս չեն պարզել, թե Erp57-ը կոնկրետ ինչպես է դուրս գալիս բջիջների սահմաններից: Այսօրվա դրությամբ ցելիակիայի բուժման հատուկ մեթոդներ չկան: Սովորաբար հիվանդները ստիված են լինում հրաժարվել գլյուտեն պարունակող բոլոր մթերքներից: Նոր հետազոտությունը ցելիակիայի դեմ արդյունավետ դեղերի մշակման հույս է տալիս: