ԱՄՆ Միչիգանի նահանգի համալսարանի գիտնականները մշակում են վիրուսանման Qβ մասնիկներ, որոնք նպաստում են իմունային համակարգի ակտիվացմանը քաղցկեղի դեմ պայքարելու համար: Այս մասին նշված է MedicalXpress-ում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ:
Qβ-ն բակտերիոֆագ է, այսինքն՝ վիրուս, որն ախտահարում է աղիքային ցուպիկ Escherichia coli-ը: Հետազոտողները պատրաստվում են ինֆեկցիոն մասնիկները համակցել ուռուցքների հետ զուգորդվող ածխաջրային հակագեների (TACA) հետ:
TACA-ն քաղցկեղային հյուսվածքներում գլիկոլիզացման պրոցեսի խանգարման արդյունք է, որի ընթացքում շաքարի մնացորդները միանում են սպիտակուցներին կամ լիպիդներին: Ուռուցքային ածխաջրային հակագեները նաեւ մասնակցում են մետաստազների՝ չարորակ նորագոյացությունների երկրորդական օջախների առաջացմանը:
Qβ-ի եւ TACA-ի համակցման դեպքում իմունային այնպիսի բջիջները, ինչպիսին են Т լիմֆոցիտները, սովորում են քաղցկեղային բջիջների մակերեւույթին տարբերակել ածխաջրային հակագեները եւ վերջիններին ոչնչացնել:
Հետազոտողները համոզված են, որ պատվաստանյութը ոչ միայն ուռուցքների աճը կսառեցնի, այլ նաեւ կկանխի մետաստազների առաջացումը: Նոր միջոցը փորձարկում են շների վրա, որոնք տառապում են օստեոսարկոմայով՝ ոսկորների ուռուցքների տեսակ:






