Շատերը կարծում են, որ Facebook-ը վնասակար սովորություն է, բայց 34-ամյա Թրեյսի Նիկոլսոնին հենց Facebook-ը օգնեց նիհարել 50 կիլոգրամով:

Նրա որդին՝ Դիլանը, 8 տարեկան է, իսկ դուստրը՝ Քլոեն՝ 5։  Երեխաների ծնվելուց հետո Թրեյսին սկսել է բավականին շատ ուտել՝ նախապատվություն տալով հատկապես չիպսերին  եւ շոկոլադին: Այսպես նա ձեռք է բերել ավելորդ քաշ, եւ 2012թ. արդեն նրա քաշը կազմել է 122 կգ։

Մի անգամ, երբ Թրեյսին Facebook-ում տեղադրել է իր ընկերների հետ խնջույքի ժամանակ արված լուսանկարը, այնուհետեւ, տեսնելով ինքն իրեն, սարսափել է ։ «Ես անմիջապես ներբեռնեցի այդ լուսանկարը եւ փոշմանեցի այն տեղադրելուց հետո։ Ես հանկարծ պատկերացրեցի, թե ինչ են մարդիկ մտածում իմ մասին, եւ ինչպես կարող էի ինքս ինձ նման բան թույլ տալ», - պատմել է նա Daily Mail-ին։

Շուտով  Թրեյսին միացել է ավելորդ քաշից ազատված մարդկանց խմբին, եւ որոշել է նախ եւ առաջ իր սննդակարգից հանել չիպսերը։

Նախկինում նախաճաշին Թրեյսին  կերել էր երկու չորահաց ու պանրով սենդվիչ, ապա աղի չիպսեր, իսկ երեկոյան՝ նրբերշիկ եւ կրկին չիպսեր։ Օրվա ընթացքում նա  նորից կերել է շոկոլադ, չիպսեր եւ խմել սուրճ։

Այժմ առավոտյան նախաճաշին նա ուտում է միրգ կամ խաշած ձու, կեսօրին՝ մարինացված սոխ եւ խոզապուխտով ու ճակնդեղով աղցան, իսկ երեկոյան՝ մակարոնեղեն ու պանիր։ Իսկ սովորական նախուտեստների փոխարեն նա արդեն խմում է մրգային թեյ։

«Սկզբում ես մտածում էի, որ ես կահաճախեմ նիհարողների խումբ ոչ ավելին, քան չորս շաբաթ։ Սակայն  հինգերորդ շաբաթվա վերջում ես հասկացա, որ դեռ նիհարողների շարքերում եմ։ Ես նաեւ պարզեցի, որ նիհարել էի 9կգ։ Ես շարունակում էի նիհարել, եւ դա շատ լավ մոտիվացիա էր նման կերպ սնվելու համար», - ասել է Թրեյսին։

«Այսօր Թրեյսին կշռում է 71 կգ։ Ըստ նրա, այժմ նա ավելի էներգիայով լի է, քան նախկինում, եւ կարող է խաղալ իր երեխաների հետ եւ նույնիսկ վազել։ Իսկ ամենակարեւորը՝  նա չի ամաչում իր  լուսանկարները  Facebook-ում տեղադրելուց։