Նոր դեղը կարող է դանդաղեցնել ծանր տեսակի ցրված սկլերոզի ընթացքը: Այս մասին է վկայում Barts Health NHS Trust ընկերության եւ Լոնդոնի Մարիա Թագուհու համալսարանի գիտնականների հետազոտությունը:

Ցրված սկլերոզը քրոնիկ աուտոիմունային հիվանդություն է, որի ժամանակ ախտահարվում է գլխուղեղի և ողնուղեղի նյարդաթելերի միելինային թաղանթը: Այս հիվանդությունն ունի տարբեր ձեւեր եւ դրանցից ոչ բոլորի համար են բուժումները մշակվել: Բրիտանացի գիտնականները հույս ունեն, որ դեղը կօգնի ցրված սկլերոզի ամենածանր տեսակով տառապող հիվանդներին: Մասնագետները երկրորդ անգամ զարգացող ցրված սկլերոզով 1600 հիվանդի մասնակցությամբ, որոնք ընդունել են սիպոնիմոդ դեղը, ուսումնասիրություն են կատարել: Պարզվել է, որ դեղը 21 տոկոսով դանդաղեցրել է հիվանդության զարգացումը:

Սիպոնիմոդ ընդունող հիվանդների մոտ կնկնվելու դեպքերը 55 տոկոսով ավելի քիչ են եղել: Իսկ ուղեղի ծավալի կորուստները 23 տոկոսով են կրճատվել: Որոշ հիվանդների մոտ վիճակն անգամ բարելավել է (վերականգնվել է էներգիայի աստիճանը եւ երկար տարածություններ անցնելու կարողությունը):

Հետազոտողներն ընդգծում են, որ դեղը չի կարող բուժել ցրված սկլերոզը, սակայն նշանակալիորեն կարող է դանդաղեցնել դրա զարգացումը: