ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի նախաձեռնությամբ 2017 թվականին ՀՀ-ում գործող հոգեբուժական կազմակերպություններում կատարված մշտադիտարկման արդյունքում կազմված տեղեկանքներում առկա որոշ տեղեկություններ պարունակում են հնարավոր հանցավոր գործունեության ռիսկերի մասին վկայող տվյալներ։ Այս մասին հայտնում է գլխավոր դատախազի ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի նախաձեռնությամբ 2017 թվականին ՀՀ-ում գործող հոգեբուժական կազմակերպություններում կատարված մշտադիտարկման արդյունքում կազմված տեղեկանքներն ուղարկվել էին ՀՀ գլխավոր դատախազություն: Տեղեկանքների և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ դրանցում առկա որոշ տեղեկություններ պարունակում են հնարավոր հանցավոր գործունեության ռիսկերի մասին վկայող տվյալներ: ՀՀ գլխավոր դատախազի կողմից դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանապետին՝ օպերատիվ ճանապարհով ստուգման նպատակով», – գրել է նա։
Հայաստանում վճարովի հոգեբուժական ծառայության տրամադրումը օրենքին հակասո՞ւմ է
Հայաստանի հոգեբուժական հաստատություններում գրանցվել են ժամկետանց դեղերի կիրառման դեպքեր. Օմբուդսմեն
Օմբուդսմենը ԱՆ–ի կողմից օպտիմալացվող հոգեբուժական հաստատությունները գերբնակեցված է համարում






