• Latest news

Հայաստանում վճարովի հոգեբուժական ծառայության տրամադրումը օրենքին հակասո՞ւմ է

21 մարտի, 2018  15:06

Հայաստանում վճարովի հոգեբուժական ծառայությունների տրամադրումը հակասում է գործող «Հոգեբուժական օգնության մասին» օրենքին: Այս մասին մարտի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» արտահերթ զեկույցը:

Օմբուդսմենը նշեց, որ «Հոգեբուժական օգնության մասին» օրենքը նախատեսում է, որ հոգեկան խնդիրներով մարդիկ բուժում են ստանում պետության հաշվին՝ պետության կողմից երաշխավորված բուժման ծրագրերի շրջանակներում: Փաստորեն, օրենքը պետությանը պարտավորեցնում է անվճար բուժում երաշխավորել հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային պայմաններում:

Սակայն օմբուդսմենի գրասենյակի մոնիթորինգով պարզվել է, որ մի շարք հոգեբուժական հաստատություններում՝ «Ավան», «Նուբարաշեն», Գյումրիի Հոգեկան առողջության կենտրոն, Լոռիի եւ Սյունիքի դիսպանսերներներում կան վճարովի ծառայություններ։ Այն հաստատություններում, որոնք առողջապահության նախարարության ենթակայության տակ են, այդ գները սահմանված են ներքին նորմատիվային ակտերով, մարզերում՝ մարզպետների ակտերով, Գյումրիում՝ տնօրենի հրամանով: Արման Թաթոյանի խոսքով՝ սա օրենքին հակասում է:

Ավելին՝ Լոռիի եւ Շիրակի հաստատություններում քաղաքացիներին, որոնք այն շրջանների բնակիչներ չեն, որոնց նրանք սպասարկում են, խորհրդատվություններն անցկացվում են բացառապես վճարովի հիմունքներով: Եվ սա լուրջ խնդիր է, քանի որ Հայաստանի ոչ բոլոր մարզերում կան հոգեբուժական հաստատություններ, ու ստացվում է, որ այդ մարզերի բնակիչների համար ապահովված չէ հոգեբուժական ծառայությունների ոչ միայն ֆիզիկական, այլ նաեւ ֆինանսական հասանելիությունը:

Արման Թաթոյանը հայտնեց, որ այս կապակցությամբ ԱՆ պարզաբանման մեջ նշված է, որ նախարարությունը հոգեբուժական կլինիկաներում վճարովի ծառայությունների վերաբերյալ տեղեկություն չունի, մինչդեռ հենց կլինիկաներում պնդում են, որ վճարովի ծառայությունների գները հաստատված են ԱՆ աշխատակազմի կողմնորոշիչ գների հիման վրա: Օմբուդսմենի խոսքով՝ ճիշտ է, այս վճարովի ծառայությունները չեն վերաբերում  արտոնություններ ունեցող եւ սոցանապահով խավերին, այդուհանդերձ, սա խնդրի լուծում չէ, քանի որ «Հոգեբուժական օգնության մասին» օրենքը կանոններից բացառություններ չի նախատեսում:

Ավելին, ինչպես հայտնեց Արման Թաթոյանը, ներկայումս ԱՆ-ը քննարկման է ներկայացրել «Բնակչությանը բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրելու մասին» օրենքում ոփոփոխություններ կատարելու օրինագիծը, որում ներկայացված է անվճար բժշկական ծառայությունների ցանկը, սակայն հոգեբուժությունը ներառված չէ: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն այս օրինագծին արդեն բացասական եզարակացություն է տվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է