• Latest news

Քաղցրավենիքի հանդեպ ուժեղ ցանկությունը կարող է առաջանալ միայնության պատճառով - ուսումնասիրություն

21 ապրիլի, 2024  08:42

Եթե ​​գիշերը տանը մենակ եք եղել և շոկոլադ և/կամ պաղպաղակ կերել, ապա չպետք է ձեզ մեղավոր զգաք։ Դա պայմանավորված է նրանով, որ միայնությունը կարող է քաղցրեղենի նկատմամբ մեծ ցանկություն առաջացնել, ինչպես պարզվել է նոր ուսումնասիրության արդյունքում:

JAMA Network Open ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սոցիալական մեկուսացվածության մեջ գտնվողների ուղեղի քիմիական կազմը կապված է վատ հոգեկան առողջության, քաշի ավելացման, ճանաչողական ունակությունների նվազման և քրոնիկ հիվանդությունների հետ, ինչպիսիք են 2-րդ տիպի շաքարախտը և ճարպակալումը:

Հետազոտողները նախադաշտանադադարի վիճակում գտնվող 93 մասնակից կանանց շրջանում ուսումնասիրել են, թե ինչպես է փոխվում ուղեղի քիմիական կազմը և ինչպես է այն սննդային ազդանշաններ մշակում՝ կախված սոցիալական իրադրությունից: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ նրանք, ովքեր միայնություն կամ մեկուսացում են զգացել, օրգանիզմում ճարպի ավելի բարձր տոկոս են ունեցել և սխալ սննդային վարքագիծ դրսևորել, ինչպիսին սննդից կախվածությունն ու անվերահսկելի շատակերությունն են:

Հետազոտողները մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա են կիրառել, որպեսզի հետևեն քաղցրավենիքի և աղի կերակուրների վերացական պատկերների հանդեպ մասնակիցների արձագանքը: Արդյունքները ցույց են տվել, որ նրանք, ովքեր մեկուսացման մեջ են եղել, առավել մեծ ակտիվություն են ունեցել ուղեղի որոշակի հատվածներում, որոնք առանցքային դեր են խաղում քաղցրեղենի նկատմամբ հակմանը արձագանքելու հարցում:

«Սոցիալական մեկուսացումը կարող է սննդի հակում առաջացնել, որը նման է սոցիալական կապերի ցանկությանը: «Մենք ապացույցներ ենք բերում, որ մեր սոցիալական կապերը առանցքային դեր են խաղում այն ​​հարցում, թե ինչու ենք մենք անառողջ սնունդ՝ հատկապես բարձր կալորիականությամբ մթերքներ և քաղցրավենիք, օգտագործում», - նշել են գիտնականները։



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել