Baylor College of Medicine և University of Texas MD Anderson Cancer Center հաստատությունների գիտնականները հայտնաբերել են կապ փոփոխված պրոտեինի ու ձվարանների քաղցկեղի զարգացման միջև։ Այս հայտնագործությունը կարող է օգնել գտնել բուժման նոր միջոցներ, որոնք դանդաղեցնում են քաղցկեղի այդ տեսակի զարգացումը։
Ձվարանների քաղցկեղը բավականին հազվադեպ է հանդիպում, սակայն համարվում է առավել մահացու տեսակներից մեկը։ Քաղցկեղի այդ տեսակին բաժին է ընկնում կանանց շրջանում չարորակ նորագոյացությունների ընդամենը 3 տոկոսը, սակայն դրանից մահացությունը շատ ավելի բարձր է, քան վերարտադրողական համակարգի ցանկացած այլ ուռուցքից։
Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ p53 գենի մուտացիան կարող է կապակցված լինել ձվարանի քաղցկեղի զարգացման հետ։ Ձվարանի ծծմբային քաղցկեղի դեպքերի 96 տոկոսում ախտահարված բջիջներում հայտնաբերվում p53 գենի մուտացիաներ, որն էլ իր հերթին կոդավորոմ է p53-R175H սպիտակուցը՝ փոխված կառուցվածքով։ Հենց այդ սպիտակուցի ներգործությունն է նպաստում քաղցկեղային բջիջների կուտակումների առաջացմանը ու նաև առաջացնում դեղամիջոցների հանդեպ կայունություն։
Հետազոտողները պարզել են, որ MCB613 կոչվող փոքր մոլեկուլը արդյունավետորեն նվազեցնում է մուտանտային p53-R175H-ի մակարդակը, ներգործելով ոչ թե ուղղակիորեն, այլև USP15 ինգիբացված սպիտակուցի միջոցով։ Նման մոտեցման դեպքում p53-R175H սպիտակուցի նորմալ տեսակը չի տուժում։ Մասնագետները հույս ունեն, որ նոր հայտնագործությունը կօգնի բժիշկներին կարգավորել քաղցկեղային ուռուցքների աճը։






