Թոքերի քաղցկեղի բուժման դեղը կարող է օգտակար լինել նաեւ կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների համար. այս հայտնագործությունը կարող է հույս տալ աշխարհի տարբեր երկրներում կրծքագեղձի հանգուցավոր ուռուցքներով տառապող տասնյակ հազարավոր կանանց:

Այս քաղցկեղը սովորաբար սկսվում է կաթ արտադրող կրծքագեղձի քաղցկեղի հանգույցների խորքում, ինչը խորը մաստէկտոմիա եւ վերականգնողական վիրահատություններ է պահանջում: Գիտնականները պարզել են, որ կրիզոտինիբ կոչվող դեղը կարող է օգնել այն կանանց, որոնք տառապում են կրծքագեղձի քաղցկեղի այս տարատեսակով, որը յուրահատուկ մուտացիաների է ենթարկվում: Համանման մուտացիաներ են հայտնաբերվում կրծքագեղձի հանգուցավոր քաղցկեղով հիվանդների 90 տոկոսի մոտ, ինչպես նաեւ կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղի որոշ զոհերի մոտ, որը շատ արագ է տարածվում եւ դժվար է բուժվում:

Breast Cancer Now-ից գիտնականները հայտնում են, որ մկների եւ մարդու բջիջների վրա լաբորատոր թեստերի ընթացքում դեղամիջոցը ոչնչացրել է քաղցկեղային բջիջները: Ներկայումս նրանք սկսում են կրծքագեղձի հանգուցավոր բարձիթողի քաղցկեղով տառապող հիվանդների մասնակցությամբ կլինիկական փորձարկումները:

Թոքերի քաղցկեղի դեմ դեղամիջոցը կարող է շատ արդյունավետ լինել այն հիվանդների կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի համար, որոնց օրգանիզմում մուտացիաների պատճառով ստեղծվում է E կադերին կոչվող սպիտակուցի սխալ տարբերակ: Թերությունն առաջանում է կրծքագեղձի քաղցկեղի յուրաքանչյուր 8-րդ դեպքում եւ հատկապես՝ հանգուցավոր ձեւերի:

Չնայած ներկայումս անցկացվել են միայն լաբորատոր թեստեր, դրանց արդյունքները միանգամայն խոստումնալից են թվում: Ցավոք, ներկայումս բժշկության մեջ չկան դեղամիջոցներ, որոնք հատուկ ուղղված են E կադերինի թերություններին, որոնք առաջացնում են քաղցկեղային բջիջների անոմալ տարածում եւ աճ: