ԱՄՆ-ի Դյուք համալսարանի գիտնականները  Փուրուշոտթհամա Ռաո Տատայի (Purushothama Rao Tata) գլխավորությամբ թոքերի չարորակ ուռուցքում թերզարգացած ստամոքս, տասներկումատնյա եւ բարակ աղի են գտել:

Հետազոտողները ուսումնասիրել են թոքերի ոչ մանրբջջային քաղցկեղի ավելի քան 1000 դեպք, որը համարվում է թոքերի չարորակ ուռուցքի ամենատարածված տեսակը: Գիտնականները պարզել են  այնպիսի գեների ՌՆԹ-ի աստիճանները, ինչպիսիք են SOX2-ը եւ NKX2--ը:

Գիտնականները մկան մոդելի փորձով ցույց են տվել, որ NKX2-1-ի ակտիվության նվազեցումը թոքերի ուռուցքի բջիջների զարգացումը տանում է այնպիսի ուղիով, որը կապված չէ թոքերի հյուսվածքի ձեւավորման հետ:

Արդյունքում քաղցկեղի նորագոյացության ներսում կարող են առաջանալ աղեստամոքսային տրակտին բնորոշ հյուսվածքներ:

Թոքերի բջիջները սկսում են վերածվել ստամոքսի եւ աղիքների բջիջների: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ սաղմի զարգացման ժամանակ թոքերը եւ մարսողական  համակարգը ձեւավորվում են նույն նախորդող բջիջներից:

Կրծողների մոտ, որոնց NKX2-1-ի աստիճանը նվազեցվել էր, թոքերի քաղցկեղի բջիջները սկսել են մարսողական ֆերմենտներ արտադրել: SOX2 քաղցկեղային գենի ակտիվացումը բերել է տասներկումատնյա աղիքի, իսկ KRAS գործոնի աշխատանքը՝ հաստ եւ բարակ աղիքների հյուսվածքի ձեւավորմանը: