Nature Methods ամսագրից հետ է կանչվել հոդվածը, որում նշվում էր CRISPR/Cas9-ի հիման վրա խմբագրման մեթոդի օգտագործման դեպքում գենոմում հարյուրավոր կողմնակի փոփոխությունների առաջացման մասին:

CRISPR-ն իրենից ներկայացնում է գենոմում բակտերիաների կամ արխեյների (միաբջիջ օրգանիզմներ) կլաստերային կրկնողություններ, որոնք պարունակվում են միկրոօրգանիզմների այս շտամի վրա մակաբուծվող ԴՆԹ վիրուսներում: CRISPR-ը իմունիտետի բակտերիալ նմանակն է՝ բջիջներին օգնելով պաշտպանվել վիրուսներից: Cas հատուկ սպիտակուցները կարող են տարբերակել վիրուսների ԴՆԹ հաջորդականությունները, որոնք պահպանվում են կրկնկվող հատվածների միջեւ գտնվող միջակայքերում: Վերջին տարիներին գենետիկները կարողացել են այս համակարգը հարմարեցնել այն նպատակով, որպեսզի ցանկացած գենոմի, այդ թվում՝ սաղմերի եւ մարդկանց մեծահասակ առանձնյակների  մեջ ուղղորդված փոփոխություններ մտցնեն:

2017 թվականի մայիսի 30-ին Nature Methods-ում հրապարակված հոդվածում նշվում էր ուղեկցող հարյուրավոր մուտացիաների առաջացման մասին: Տվյալները ստացվել էին մկների ԴՆԹ-ի լիագենոմային սեքվենիրացման հիման վրա:

Ուսումնասիրելով ընդդիմախոսների փաստարկները՝ ամսագրի խմբագրակազմը եզրակացրել է հոդվածի արդյունքների ոչ ճշգրիտ լինելու եւ առաջացող մուտացիաները հատկապես CRISPR/Cas9 տեխնոլոգիայի օգտագործման հետ միանշանակ կապելու անհնարինության մասին:

Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ սխալի պատճառը մկների գենոմի մասին ենթադրությունն էր: Նախնական հոդվածի հեղինակները ձեռք էին բերել մաքուր գծի մկների, սակայն նրանց չէին աճեցրել իրենց լաբորատորիաներում, այդ պատճառով նրանք չեն ունեցել հետազոտվող առանձնյակների ծնողների ԴՆԹ-ի մասին տվյալներ: Այս շաբաթ ավելի վաղ մեծ մասամբ նույն կոլեկտիվի հեղինակութամբ նախնական հրապարակում էր հայտնվել, որում նշվում էր ավելի որակյալ փորձարկման ժամանակ արդյունքներ վերարտադրելու անհաջող փորձերի մասին: Ընդհանուր առմամբ երկու հեղինակները համաձայնվել են հոդվածի հետկանչին, չորսը՝ ոչ:

Բոլոր գիտնականները համակարծիք են, որ CRISPR/Cas9-ի ազդեցությանը ենթարկված օրգանիզմների լիագենոմային հետազոտությունները բավարար չեն: Բոլորը համամիտ են նաեւ, որ հոդվածի հետկանչը չի նշանակում այս տեխնոլոգիայի օգտագործման ժամանակ խնդիրների բացակայություն: «Ինչ վերաբերում է CRISPR-ի օգտագործման անվտանգության հարցին, ապա շատերի համար խաղադրույքները չափազանց բարձր են,- արդարացիորեն նշված է խմբագրական տեքստում: - Սակայն դրանք ոչ ոքի համար այնքան բարձր չեն, որքան այն մարդկանց, որոնց ապագայում այս տեխնոլոգիան կարող է փրկել: Նրանք պահանջում են մանրազնին եւ մանրակրկիտ պատասխան»: