Ֆինլանդիայում առաջին անգամ երեխա է ծննդաբերել քաղաքացի, ով գրանցման փաստաթղթերով տղամարդ է համարվում:
Տղամարդը, ում անունը չի հրապարակվում, կին է ծնվել, սակայն 2015 թվականին սեռափոխություն է կատարել: Երեխա ունենալու համար նա որոշել է ընդհատել հորմոնալ թերապիան եւ դադարեցրել է արական հորմոնների ընդունումը, որից հետո ֆերտիլությունը վերականգնվել է, եւ նա կարողացել է հղիանալ: Երեխայի կենսաբանական հայրն է քաղաքացու ամուսինը, որը տղամարդ է ծնվել, սակայն, իր խոսքով, իրեն չի նույնականացնում սեռերից ոչ մեկին:
Նորածինը կշռում է գրեթե 4 կգ, հասակը 53 սմ է: Ինչպես պատմում է ինքը տղամարդը, հղիության միայն վերջին մի քանի շաբաթն էին ծանր (բժիշկները չգիտեին, թե հորմոնալ թերապիան, թեկուզ եւ անցյալում էր մնացել, ինչպես կազդեր հղիության վրա, բայց ամեն ինչ նորմալ է եղել): Ըստ որում՝ ծնունդը առանց բարդությունների է անցել:
Բարդություններ են, սակայն, ծագել հարցի տեխնիկական մասով՝ բժշկական էլեկտրոնային համակարգերը չէին ցանկանում ճանաչել իրավիճակը, որի դեպքում երեխայի սպասող մարդու նույնականացման համարը տղամարդու էր պատկանում:
Սա աշխարհում ամենեւին առաջին դեպքը չէ, սակայն տրանսգենդերների երեխա ծնելը դեռեւս շատ եզակի է:






