Դեռահասը կոմայից դուրս գալուց հետո ստիպված էր անգլերենով շփվել եւ մայրենի լեզուն վերստին սովորել:
Մոսկվայում 15-ամյա Արտյոմ Գ.-ն ողջ է մնացել բարդագույն վիրահատությունից հետո եւ հաղթահարել է լեյկեմիան, սակայն դրա հետ մեկտեղ մոռացել է մայրենի լեզուն, հայտնում է Mash հեռագրական ալիքը:
Դեռահասը ծնվել է մանկական ուղեղային կաթվածով, իսկ 15 տարեկանում նրա մոտ հայտնաբերվել է տարածված սուր լեյկոզ: Բժիշկները ծնողներին տեղեկացրել են, որ առաջիկա վիրահատությունը շատ բարդ է եւ գրեթե անհուսալի, սակայն ընտանիքն այլ որոշում կայացնելու ելք չուներ:
Արդյունքում Արտյոմին վիրահատություն են կատարել: Այն հաջող է անցել, սակայն դրանից հետո տղայի ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու էր մայրենի լեզվի համար, դադարել է գործել: Հետվիրահատական կոմայի մի քանի օրից հետո նա ստիպված էր շփվել անգլերենով, իսկ ռուսերենը վերստին սովորել:
Հիմա դեռահասը կրկին ազատ է խոսում, ինչպես նաեւ կարատեի մարզումների է մասնակցում եւ միջոցներ հավաքում Պարալիմպիադային մասնակցելու համար:






