Հատապտուղները վաղուց ի վեր դասվում են աշխարհում ամենաօգտակար մթերքների շարքին, քանի որ հարուստ են հակաօքսիդանտներով եւ պոլիֆենոլներով, որոնք օգտակար են մարսողական համակարգին եւ օգնում են նիհարելուն: University of Eastern Finland-ի գինականներն այժմ հայտնաբերել են հատապտուղների հակաքաղցկեղային հատկությունները:

Գիտնականների խոսքով՝ հատապտուղներում պարունակվող պիգմենտները, որոնք դրանք ներկում են կարմիր, կապույտ, մանուշակագույն եւ հայտնի են որպես անտոցիաններ, ուժեղացնում են սիրտուին 6-ի (SIRT6) ակտիվությունը, սա էնզիմ է քաղցկեղային բջիջներում: Այս էնզիմի կարգավորումը նոր մոտեցում է քաղցկեղի բուժման մեջ:

Սիրտուինները մոդուլացնում են գեների էքսպրեսիան, որոնք բջիջների աշխատանքը վերահսկում են ազդանշանային ուղիների միջոցով: Օրգանիզմի ծերացումը սիրտուինների աշխատանքում փոփոխություններ է առաջացնում, ինչը կապված է մի ամբողջ շարք հիվանդությունների հավաքակազմի հետ: Գիտնականները սիրտուին 6-ի մասին քիչ բան գիտեն, սակայն հիմքեր կան ենթադրելու, որ այն նույնպես մասնակցում է գլյուկոզայի մետաբոլիզմին:

Ի դեպ, վերջերս հատապտուղների մեջ հայտնաբերվել է նոր անտոցիան՝ ցիանիդին: Այն շատ է պարունակվում վայրի հապալասի, սեւ հաղարջի եւ հապալասի մեջ: Հետազոտությունները ցույց են տվել, որ ցիանիդինը սիրտուին 6-ի մակարդակը մեծացրել է մարդու կոլորեկտալ քաղցկեղի բջիջներում: Միաժամանակ նվազել է Twist1 եւ GLUT1 քաղցկեղային գեների էքսպրեսիան, իսկ հակաքաղցկեղային FoXO3 գենի էքսպրեսիան, հակառակը, ուժեղացել է:

Հատուկ մշակված համակարգչային մոդելն, իր հերթին, թույլ է տվել կանխատեսել, թե բույսերի տարբեր ֆլավոնոիդային միացություններն ինչպես կկարգավորեն սիրտուին 6-ը: Համակարգիչը հաստատել է, որ անտոցիանները սիրտուին 6-ն ակտիվացրել են: