Առնետները տուբերկուլյոզը ճանաչելու զարմանալի ունակությամբ են օժտված. նրանք տարբերակում են հատկանշական հոտը, որ արձակվում է հիվանդ մարդկանց լորձից: Sokoine University of Agriculture-ի (Տանզանիա) մասնագետները նոր հետազոտության ընթացքում ստուգել են, թե առնետները որքանով են լավ կարողանում որսալ տուբերկուլյոզով վարակված նմուշների յուրահատուկ հոտը:
Նրանք հսկա համստերային առնետներին վարժեցրել են հոտառությամբ տարբերակել այն մոլեկուլները, որոնք տուբերկուլյոզի հարուցիչներն արտադրում են կենսագործունեության ընթացքում: Այնուհետեւ կրծողները զննել են մինչեւ 5 տարեկան 982 աֆրիկացի երեխաների խորխի նմուշները: Մասնագետները նույն նմուշների զուգահեռ հետազոտություն են կատարել՝ տանդարտ թեստ օգտագործելով:
Թեստի միջոցով հաջողվել է հայտնաբերել հիվանդության ընդամենը 34 դեպք: Իսկ առնետները կարողացել են հայտնաբերել տուբերկուլյոզով եւս 57 երեխայի: Խորխի բոլոր նմուշները լրացուցիչ հետազոտել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը՝ ստացած տվյալների հավաստիությունը հաստատելու համար: Այսպիսով, պարզվել է, որ առնետները 68 տոկոսով ավելի շատ դեպքեր են հայտնաբերել, քան ստանդարտ մեթոդիկան:
Հետազոտությունը հրապարակվել է Pediatric Research ամսագրում:






